ԱՄՆ-ում ընտրել են պատմության մեջ ամենաերիտասարդ կին կոնգրեսականին

ԱՄՆ-ում ընտրել են պատմության մեջ ամենաերիտասարդ կին կոնգրեսականին

10:28 8 Նյմ, 2018

Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդրիա Օկազիո Կորտեսը հավանաբար կլինի ԱՄՆ Կոնգրեսում ընտրված ամենաերիտասարդ կինը:

ԱՄՆ-ի ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Ներկայացուցիչների պալատի ընտրություններում 29-ամյա կինն առաջ է իր հանրապետական ​​հակառակորդ Էնթոնի Պապասից:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ նախկին սենատոր Լու Լեոն Գերերոն դարձել է պատմության մեջ առաջին կին, որը ընտրվել է ամերիկյան Գուամ կղզու նահանգապետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում անցկացվել են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ: Թրամփն այս ընտրություններն անվանել է աննախադեպ հաջողություն:

loading...