Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ (լուսանկարներ)

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ (լուսանկարներ)

10:13 8 Նյմ, 2018

Երեւանում, նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:00-ի սահմաններում Ջրվեժ թաղամասում՝ Թեւոսյան փողոցում, բախվել են Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի, BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի եւ Nissan March մակնիշի 35 FX 056 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու էլ շտապօգնության հերթապահ խումբը տեղափոխեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Աղբյուրը նշում է, որ բախման հետեւանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին:

loading...