Կառավարությունը 2.7 մլրդ դրամ կհատկացնի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար

Կառավարությունը 2.7 մլրդ դրամ կհատկացնի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար

22:19 7 Նյմ, 2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2.707.144.2 հազար դրամ հատկացնելու հարցն է:

 «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել 10.000.0 հազար դրամ, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով:

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 234.224.8 հազար դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 10.024.5 հազար դրամ, իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով՝ 224.200.3 հազար դրամ»,- ասված է որոշման նախագծում:

loading...