12-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

12-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

22:00 7 Նյմ, 2018

Երեկվանից Վանաձորում Լոռու մարզի ոստիկանները, փրկարարներն ու մեծ թվով քաղաքացիներ, որպես անհետ կորած որոնում են 12-ամյա Արթուր Մարտիրոսյանին: Երեխան, ում գտնվելու վայրը երեկվանից ահայտ է, ունի աուտիզմ: Այսօր Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարների, Վանաձորի քաղաքապետարանի, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և մի շարք քաղաքացիների կողմից շարունակվում են երեխայի որոնողական աշխատանքները, որոնք իրականացվում են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում, դրան հարակից տարածքներում, կիսակառույց ու կիսաքանդ շինություններում, ինչպես նաև Վանաձորի քիմգործարանի ողջ տարածքում: Որոնողական աշխատանքները շարունակվում են թե՛ ոստիկանությունում, թե՛ Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատում: Նշանակվել են հերթապահ խմբեր: Փրկարարների աշխատանքը կորդինացնում է հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Վաչագան Եղիազարյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

loading...