Բակո Սահակյանն ընդունել է ԱՀ ԱԺ փոխնախագահին և ՀՅԴ Արցախի կենտկոմի ներկայացուցչին

Բակո Սահակյանն ընդունել է ԱՀ ԱԺ փոխնախագահին և ՀՅԴ Արցախի կենտկոմի ներկայացուցչին

20:40 7 Նյմ, 2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանին և ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Հեռուստամարաթոն 2018 -ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայ հեղափոխական դաշնակցության և նրա կառույցների մասնակցությանը վերաբերող հարցերին:

loading...