Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են

21:19 7 Նյմ, 2018

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է «Казинформ»-ը: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարի  մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է  1,06 դոլարով՝ մինչև 71,65 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի դեկտեմբերի  մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  նվազել  է 0,89  դոլարով և կազմում  62.21  դոլար մեկ բարելի դիմաց:

loading...