Իրաքում ԻՊ զոհերի զանգվածային գերեզման են գտել

Իրաքում ԻՊ զոհերի զանգվածային գերեզման են գտել

17:33 7 Նյմ, 2018

Իրաքի ուժայինները Մոսուլ քաղաքի հյուսիս-արեւմուտքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերի զանգվածային գերեզման են գտել, հաղորդում է Rudaw-ն՝ վկայակոչելով կապիտան Կարիմ ալ-Ուբեյդիի հայտարությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մոսուլ քաղաքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բադուշ շրջանում ոստիկանությունը եւ բանակը հայտնաբերել են զանգվածային գերեզման», — ասել է ալ-Ուբեյդին: 

Ըստ զինվորականի, անվտանգության ուժերը գերեզմանում ԻՊ-ի 30 զոհի մարմին են գտել:

Ալ-Ուբեյդին հավելել է, որ որոշ մարմինների ինքնությունը հնարավոր է եղել ճանաչել: 2014 թվականի խորհրդարանական ընտրություններին նրանք նախկին թեկնածուներ են եղել: Զինյալները նրանց պատանդ էին վերցրել 2014-ին՝ Մոսուլը գրավելուց հետո:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հաղորդել էր, որ Իրաքի մի շարք շրջաններում հայտնաբերվել են ավելի քան 200 զանգվածային գերեզմաններ, որոնք գտնվում էին Ռուսաստանի Դաշնությունում արգելված ԻՊ ահաբեկչական խմբավորման հսկողության ներքո՝ 2014-ի հունիսից մինչեւ 2017-ի դեկտեմբեր: Թաղվածների թվում են կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, Իրաքի զինված ուժերի եւ ոստիկանության  գործող եւ նախկին անդամներ եւ որոշ օտարերկրյա աշխատակիցներ: Զեկույցի հրապարակման ժամանակ բացվել էր  23 գերեզման, որոնցից դուրս էին բերել 1,258 մարմին:

loading...