Ողբերգական վթարի ենթարկված բեռնատարում եղել է 21 զինծառայող, որից 19-ը թափքում. 17-ի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Ողբերգական վթարի ենթարկված բեռնատարում եղել է 21 զինծառայող, որից 19-ը թափքում. 17-ի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

17:17 7 Նյմ, 2018

Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին զինծառայողների տեղափոխող բեռնատարում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է: 

Վիրավորված զինծառայողներին տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ եւ Գորիսի ԲԿ:

Նախնական տեղեկություններով՝ տուժած զինծառայողներից  մեկը ունի կոտրվածքներ. «Ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,–գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ հատվածում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։

Վթարի հետեւանքով զոհվել են 20–ամյա զինծառայողներ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը (2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ), Հրանտ Արայի Գասպարյանը, (2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ), Էդգար Արմենի Հունանյանը (2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ), Դավիթ Բենիամինի Մելքոնյանը (2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ)։

loading...