Դատապարտյալների պատժաչափի կրճատումը մարդասիրության լավագույն դրսևորումը կարող է լինել, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները նախագծին կողմ են քվեարկել

Դատապարտյալների պատժաչափի կրճատումը մարդասիրության լավագույն դրսևորումը կարող է լինել, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները նախագծին կողմ են քվեարկել

15:29 7 Նյմ, 2018

Վահե Էնֆիաջյանը ֆեսբուքյան էջում գրել է.

«Բազմաթիվ դատապարտյալների, կալանքի տակ գտնվող անձանց պատժաչափի անգամ ոչ մեծ կրճատումը մարդասիրության լավագույն դրսևորումը կարող է լինել, ուստի և ՛՛Ծառուկյան՛՛ խմբակցության պատգամավորները հանձնաժողովի նիստում կողմ են քվեարկել նախագծի օգտին՝ հնարավորություն տալով դրական եզրակացությամբ այն ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգ:

Այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը: Մասնավորապես, ներկայումս գործող իրավակարգավորման համաձայն մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, մինչդեռ նախագծով նախատեսվում է, այդ մեկ օրը հաշվել մեկուկես օրվա դիմաց»:

На данном изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении

loading...