Համաներմամբ այսօր ժամը 13-ի դրությամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ, այդ թվում 13 օտարերկրացի

Համաներմամբ այսօր ժամը 13-ի դրությամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ, այդ թվում 13 օտարերկրացի

15:10 7 Նյմ, 2018

Համաներմամբ այսօր ժամը 13-ի դրությամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ, որից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից  հայտնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. 

«Նուբարաշեն» ՔԿՀ – 16

«Արթիկ» ՔԿՀ – 28

«Վանաձոր» ՔԿՀ – 2

«Վարդաշեն» ՔԿՀ – 44

«Գորիս» ՔԿՀ – 7

«Հրազդան» ՔԿՀ — 24

«Աբովյան» ՔԿՀ – 20

«Սեւան» ՔԿՀ – 99

«Կոշ» ՔԿՀ – 43

«Արմավիր» ՔԿՀ – 34

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 13

 

loading...