Սոցապնախարարությանը հատկացվող բյուջեն 2019-ին կաճի շուրջ 34,7 մլրդ դրամով կամ 8,5 տոկոսով. Փոխնախարար

Սոցապնախարարությանը հատկացվող բյուջեն 2019-ին կաճի շուրջ 34,7 մլրդ դրամով կամ 8,5 տոկոսով. Փոխնախարար

14:43 7 Նյմ, 2018

2019 թվականի բյուջեով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 438 մլրդ 817 մլն դրամ, որը 2018 թ-ի նկատմամբ աճելու է 34 մլրդ 748 մլրդ դրամով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:

Նրա խոսքով, պետական բյուջեից իրականացվող ծրագրերն այս տարի ավելացել են եւ կազմում են 95 պետական ծրագիր: Փոխնախարարի ներկայացմամբ՝ 2019թ-ին նախատեսում են երկրորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի սահմանում 150. 000 դրամի չափով 2018թ-ի 50 000 դրամի փոխարեն: 

«2019թ-ին մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, կվերանայվեն ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները: 2019-ին նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ՝ 55.000 դրամ: Անապահովության գնահատման համակարգի հետ կապված ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ծրագրով 2019թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 37 մլրդ 744 մլն դրամ, նախորդ տարի այն կազմել է 39 մլրդ 498 մլն դրամ: Այստեղ ծախսերի նվազում է ակնկալվում 1 մլրդ 750 մլն դրամի չափով:

Սոցիալական փաթեթների ապահովելու միջոցառման ծախսը կկազմի 10 մլրդ 619 մլն դրամ, նույնությամբ պահպանվել է 2018-ի ցուցանիշը:

Կենսաթոշակային ապահովության մասով նախատեսվում է 222 մլրդ 863 մլն դրամի հատկացում, նախորդ տարվա համեմատ ծախսերի աճը կազմել է 12 մլրդ 393 մլն դրամ»,-ընդգծեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի հատկացումների ծախսը նախատեսվում է 56 մլրդ 779 մլն դրամ, աճը 14 մլրդ 146 մլն դրամ է, որը պայմանավորված է շահառուների թվաքանակի աճով, ինչպես նաեւ մասհանումների հարցում պետական մասնակցության 7,5-2,5 համադրման մասով:

Ավանդների փոխհատուցման սահմանաչափի տրամադրվող գումարները կպահպանվեն նույնությամբ, 2018թ-ին տրամադրված գումարը եղել է 1 մլրդ 200 մլն դրամ, եւ փոխհատուցում կստանա մինչեւ 1933 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները:

loading...