Գեղեցկության 7 գաղտնիք, որ պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր աղջիկ

Գեղեցկության 7 գաղտնիք, որ պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր աղջիկ

10:01 7 Նյմ, 2018

Յուրաքանչյուր կին և աղջիկ ցանկանում է գեղեցիկ տեսք ունենալ: Դրա համար կան տարատեսակ հնարքներ:

#1 Ծավալուն մազեր

9beauty1

Ոչ ոքի դուր չեն գալիս բարակ մազեր, ուստի դրանց ծավալ հաղորդելու համար արեք հետևյալը՝ ձեր շամպունի մեջ ավելացրեք կիտրոնի հյութ և ալոե ու շարունակեք սովորականի պես այն օգտագործել:

#2 Հոնքերը խնայով ներկել

9beauty2

Հոնքերն ավելի արտահայտիչ դարձնելու համար կարելի է դրանք ներկել խնայով:

#3 Սնուցող միջոցներ թարթիչների և հոնքերի համար

9beauty3

Ձեզ հարկավոր է վիտամին E-ի յուղային լուծույթին խառնել գերչակի յուղ և ալոեի գել: Այնուհետև հարկավոր է այս քսուքը քսել հոնքերին և թարթիչներին, ինչի համար կարելի է թարթչաներկի մաքուր վրձին օգտագործել:

#4 Իդեալական կարմիր շրթներկ

9beauty5

Շատ կանայք երեկոյան (և ոչ միայն երեկոյան) դիմահարդարման համար նախընտրում են կարմիր շրթներկ: Իդեալական կարմիր շուրթեր ստանալու համար շրթներկ քսելուց հետո շուրթերի ուրվագծերը հստակեցրեք բամբակե ծայրով փայտիկի օգնությամբ:

#5 Ատամների սպիտակեցման բնական միջոց

9beauty6

Հարկավոր է թրջել ատամի խոզանակը և այն թաթախել փշրած ակտիվացրած ածխի մեջ ու դրանով 3-4 րոպե մաքրել ատամները: Արդյունքը տեսանելի է:

#6 Դեմքի մազերի հեռացում

9beauty7

Կա դեմքի մազերից ազատվելու բնական միջոց: Ձեզ հարկավոր է 2 ճաշի գդալ մեղր, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ և 1 ճաշի գդալ վարսակի փաթիլներ: Վարսակի փաթիլները հարեք բլենդերով, այնուհետև ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը և խառնեք մինչև համասեռ զանգված ստանալը: Քսուքը հարկավոր է քսել անցանկալի մազերով հատվածին և թողնել 15 րոպե, ապա լվալ գոլ ջրով: Հաստատուն արդյունքի համար կրկնեք այս գործողությունը շաբաթը 2-3 անգամ, և արդեն մոտ 1 ամսից բեղիկները կանհետանան:

#7 Շրթներկն ավելի մնայուն դարձնել

9beauty8

Շրթներկն ավելի մնայուն դարձնելու համար մինչ շրթներկ քսելը ատամի խոզանակի օգնությամբ վազելին քսեք շուրթերին: Այնուհետև շրթներկի գույնի մատիտով քսեք շուրթերը և միայն դրանից հետո վրայից քսեք շրթներկը: Եվ վերջում՝ շուրթերին դրեք բարակ անձեռոցիկ և վրայից անցեք դիմափոշու մեջ թաթախված վրձնով:

Blognews.am

loading...