Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ)

Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ)

17:16 6 Նյմ, 2018

Multi Solar և Multi Group Textile ընկերությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո Multi Solar ՍՊԸ գործադիր տնօրեն Զարեհ Բալասանյանը 1lur.am-ի հարցին թե Multi Solar-ի արտադրանքն արդյո՞ք արտայանվելու է և թե ինչ ուղղություններով  պատասխանեց.

«Այո, մեր գլխավոր նպատակներից է արտահանումը տարբեր երկրներ: Արդեն ունենք արձագանքներ անձերից, կազմակերպությունից` ԱՄՆ-ի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, ովքեր հետաքրքրվում են մեր արտադրանքով: Հիմա զբաղվում ենք, որ տեսնենք ներմուծման եւ արտահանման օրենքներն այդ երկրներում, որպեսզի համագործակցությունը տեղի ունենա»: 

Զարեհ Բալասանյանը նշեց, որ թեեւ չէր նախատեսում, բայց Գագիկ Ծառուկյանի առաջարկն ընդունել է հաշվի առնելով վերջինիս ազգանվեր գաղափարները.
«Արդեն հինգ տարի է ԱՄՆ-ում էի, եւ այստեղ գործելու միտք չունի, ինձ հանգստի էի կոչել, բայց մոտ տասը ամիս առաջ պարոն Ծառուկյանի հետ քննարկում տեղի ունեցավ եւ արդեն յոթ ամիսների ընթացքում արեցինք այս ամենը: Համաձայնեցի առաջարկին Գագիկ Ծառուկյանի հայրենասիրական հոգեբանությունը հաշվի առնելով եւ  ժողովրդի մասին նրա մտածելը, որովհետեւ ես ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ պարոն Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի,  ես չեմ տեսել, եթե Դուք տեսել եք ներկայացրեք»:

 

 
loading...