«Հին Երեւան» ծրագրի ոչ մի հուշարձան չի քանդվելու. Մեսչյան

«Հին Երեւան» ծրագրի ոչ մի հուշարձան չի քանդվելու. Մեսչյան

14:02 6 Նյմ, 2018

«Հին Երեւան» ծրագրի ոչ մի հուշարձան չի քանդվելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, իր առաջին մամուլի ասուլիսին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Դա վերաբերում է եւ Արամի 23–ին եւ բոլոր այն հուշարձաններին, որոնք գտնվում են այդ տարածքում։ Անհրաժեշտության դեպքում պետք է փոխել նախագծային որոշակի լուծումներ, որպեսզի պահպանվեն այդ շենքերը»,–նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետը։ 

Նա առաջարկեց պատմական հուշարձանների քանդման թեման սպառված համարել. «Քանի դե ես Երեւանի գլխավոր ճարտարապետն եմ, Երեւանում ոչ մի հուշարձան չի քանդվելու»։

Մեսչյանը շեշտեց՝ այն կառուցապատողները, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կգտնվի որեւիցե հուշարձան, նրանք պարտավոր են ֆինանսավորել այդ հուշարձանի վերակառուցման աշխատանքները։ «Սա այն է, ինչ չի եղել եւ լինելու է անպայման»,–եզրափակեց նա։

loading...