Գեր մարդիկ ասոցացվում են ծուլության հետ, իսկ նիհարները՝ ինքնավստահության. հետազոտություն

Գեր մարդիկ ասոցացվում են ծուլության հետ, իսկ նիհարները՝ ինքնավստահության. հետազոտություն

10:17 6 Նյմ, 2018

Պարզվում է անծանոթի վրա տպավորություն գործելու հարցում օգնում է ոչ այնքան հագուստը, որքան կազմվածքը: ԱՄՆ Տեխաս նահանգի համալսարանից հոգեբանները պարզել են, որ կազմվածքի տարբեր տեսակները մարդկանց մոտ բնավորության այս կամ այն գծերի հետ են ասոցացվում:

Հետազոտության շրջանակում ստեղծվել են մարդկային մարմնի 140 իրական եռաչափ պատկերներ (70 կանացի եւ 70 տղամարդու), հայտնում է Psychological Science ամսագիրը: Պատկերները ցույց են տվել 76 փորձարկվողների, որոնք պետք է արագ, առանց մտածելու դրանք բնութագրեին՝ ելնելով բացառապես պատկերված կազմվածքից:

Պարզվել է, որ գեր կազմվածքներն ավելի հաճախ են ասոցացվում բնավորության առավել բացասական գծերի հետ (օրինակ՝ ծուլության եւ անպատասխանատվության), իսկ նիհարները՝ ավելի դրական (ինքնավստահության եւ եռանդունության):

Դրանից բացի, կնոջ տանձաձեւ կազմվածքը, ինչպես նաեւ տղամարդկանց լայն ուսերը նեղ ազդրերով ասոցացվում է ագրեսիվության, մարդամոտության, գրգռվածության հետ: Մինչդեռ տղամարդու եւ կնոջ «ուղղանկյունաձեւ» կազմվածքները կապվել են բնավորության այնպիսի գծերի հետ, ինչպիսին են՝ հուսալիությունը, ամոթխածությունը, հիմնավորվածությունը, գթասրտությունը:

Գիտնականները նշում են, որ արտաքինի հետ կապված կարծրատիպերը ազդում են  նոր ծանոթների մեր ընկալման եւ նրանց հետ փոխգործակցության վրա: Հետազոտության հեղինակները շեշտում են, որ մարդու արտաքինի ընկալումը կախված է նաեւ այնպիսի գործոններից, ինչպիսին են էթնիկ պատկանելությունը եւ տարիքը:

loading...