Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել

Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել

22:16 5 Նյմ, 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին հաղորդում է նախագահի լրատվական ծառայությունը։ Հրամանագրում, մասնավորապես, ասված է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը.

Հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Քրիստափորի ՄԱՆԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:որ ԵրվանդՄանարյանին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվում հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երվանդ Մանարյանին իր բնակարանում հյուրընկալվել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որից հետո գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում․

«Որոշում կայացրեցի Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:

Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:

Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»:

loading...