Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը այցելել են հանրապետության արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը այցելել են հանրապետության արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ

21:00 4 Nov, 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից:

 

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք:

loading...