Սերբիայի վարչապետը կողմ է արտահայտվել Կոսովոյի հետ շուտափույթ համաձայնագրին

Սերբիայի վարչապետը կողմ է արտահայտվել Կոսովոյի հետ շուտափույթ համաձայնագրին

12:46 4 Nov, 2018

Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը խոսել է որքան հնարավոր է շուտ Կոսովոյի իշխանությունների հետ համապարփակ համաձայնագիր կնքելու ցանկության մասին, սակայն նշել է, որ երկու կողմերն էլ դեռ հեռու են դրանից, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով The Financial Times-ն։

Վարչապետի խոսքով՝ Սերբիան եւ Կոսովոն քննարկում են պատմական, քաղաքական, մշակութային եւ տարածքային հարցերը, ինչը բարդացնում է բանակցային գործընթացը: 

«Ես հաճախ եմ ասում, որ մենք ներկայումս մնացել ենք փոքր-ինչ ցնորական դիրքում XXI եւ XIX դարերի քաղաքականության միջեւ»,- նշել է Բրնաբիչը։

Հոկտեմբերի 31-ին Բրնաբիչը Մինսկում հանդիպել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչիի հետ։ 

loading...