Բակո Սահակյանը հանդիպել է գրող Անտոնիա Արսլանի եւ պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալի հետ (տեսանյութ)

Բակո Սահակյանը հանդիպել է գրող Անտոնիա Արսլանի եւ պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալի հետ (տեսանյութ)

18:12 24 Հկտ, 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է հայկական ծագում ունեցող հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին եւ Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արծարծվել են Արցախի կյանքին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման այցելություններն Արցախ դարձել են պարբերական, ինչը կարեւոր է հայագիտական հետազոտությունների եւ գիտական ոլորտում Արցախի ու տարբեր երկրների փոխգործակցության խորացման տեսանկյունից:

 

loading...