Հայաստանում նախատեսվող Բորիս Բերեզովսկու համերգը հետաձգվում է

Հայաստանում նախատեսվող Բորիս Բերեզովսկու համերգը հետաձգվում է

19:30 31 Հկտ, 2018

Հանրահայտ դաշնակահար Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրներով պայմանավորված՝ չի կարողացել ժամանել Հայաստան: Այդ իսկ պատճառով հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք նրա համերգը հետաձգվում է: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Շուտափույթ ապաքինում ենք մաղթում դաշնակահարին և հայցում համերգի տոմսեր ձեռք բերած երաժշտասերների ներողամտությունը։ Տեղեկացնում ենք, որ Բորիս Բերեզովսկու ելույթը կկայանա առաջիկայում. ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Գնված տոմսերը ուժի մեջ են»,- ասված է հաղորդագրության մեջ։

loading...