Կրեմլի պալատում կկայանա «Ուրարտու» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին

Կրեմլի պալատում կկայանա «Ուրարտու» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին

18:44 29 Հկտ, 2018

Ազգային միասնության օրվա նախօրեին Ռուսաստանի հայ երիտասարդությունը Կրեմլի պետական պալատում անցկացնում է «Ուրարտու» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը. «Շառլ Ազնավուրի օրհնությամբ» ՝ լեգենդար շանսոնյեն աջակցում էր Ռուսատանի հայ երիտասարդների նախաձեռնությունը եւ անձամբ ներկա է գտնվել «Ուրարտու» ազգային մրցանակաբաշխությունը առաջին միջոցառմանը՝ Ռուսաստանի բազմահազար լսարանի առաջ հանդես գալով վերջին անգամ։ «Ուրարտու» երկրորդ մրցանակաբաշխությունը նվիրված  է մաեստորյի հիշատակին։

Հայկական պետականության վերածննդի 100-ամյակին ու մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված II «Ուրարտու» ազգային երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Կրեմլի պետական պալատում։ 

Համերգային ծրագրին կմասնակցեն՝ Ջիվան Գասպարյանը, Ռոզի Արմենը, Ժան Տատլյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Իգոր Սարուխանովը, ինչպես նաեւ Հարութ Փամբուկչյանը, Սիրուշոն, Արտաշ Ասատրյանը, Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները, Հայկ Ստվերը, Սիբիլը, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Արամեն, Միհրան Ծառուկյանը, Մուրադ Մշեցին, Եվա Ռիվասը, Գագիկ Եզակյանը, Մարգարիտա Պոզոյանը, Գրիգորի Եսայանը եւ այլք: Արարողության հյուր կլինեն 5000-ից ավելի մարդ:

loading...