Հեմինգուեյի՝ նախկինում չհրատարակված երկու պատմվածք կհրատարակվի 2019 թվականին

Հեմինգուեյի՝ նախկինում չհրատարակված երկու պատմվածք կհրատարակվի 2019 թվականին

11:15 23 Հկտ, 2018

20-րդ դարի լավագույն գրողներից մեկի՝ Էռնեստ Հեմինգուեյի՝ նախկինում չհրատարակված երկու պատմվածք կհրատարակվի 2019 թվականին: Այս մասին Associated Press գործակալությանը հայտնել է հեղինակի գրական ժառանգությունը տնօրինող Մայքլ Կատակիսը:

Կատակիսը նշել է, որ խոսքը «Մոնումենտ» և «Հնդկացիների երկիրն ու սպիտակների բանակը» պատմվածքների մասին է, որոնք Հեմինգուեյը գրել է 1950-ական թվականներին՝ որպես հռչակավոր «Ում մահն է գուժում զանգը» վեպի հավելումներ: Բացի նշված երկուսից, հավաքածուն կներառի նաև օգոստոսին հրատարակված «A Room on the Garden Side» պատմվածքը:

Հայտնի է, որ 1956 թվականին Հեմինգուեյը 5 պատմվածք է գրել, որոնցում պատմել է Երկրոր համաշխարհային պատերազմին որպես թղթակից մասնակցելու իր փորձի մասին: Համարվում է, որ նա խնդրել է հրատարակիչ Չարլզ Սկրիբներին հրատարակել այդ պատմվածքները միայն իր մահից հետո, ինչի պատճառը եղել է դրանց «ցնցող բովանդակությունը»:

Նոբելյան դափնեկիր Հեմինգուեյը մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, 1944թ. օգոստոսին ամերիկյան զորքերի հետ մտել է Փարիզ: Նա Բրոնզե աստղ մեդալի է արժանացել ցուցաբերած խիզախության համար:
loading...