Երաժշտությունը երգի արգանդն է, խոսքերը՝ պտուղը. Պետրոս Հոկտանյան (տեսանյութ, լուսանկարներ)

Երաժշտությունը երգի արգանդն է, խոսքերը՝ պտուղը. Պետրոս Հոկտանյան (տեսանյութ, լուսանկարներ)

22:15 16 Հկտ, 2018

Երաժշտությունը որոշակի զգացմունքների և մտքերի կրող է, ուստի պատահական չէ, որ բանաստեղծ Պետրոս Հոկտանյանըինչպես ինքն է նշում, երաժշտության ֆանատ էՊետրոսը երգի խոսեքերի հեղինակ է նաև, իսկ վերջերսՀովհաննես Բաբախանյանի և Արա Հովհաննիսյանի հետ  համագործակցությամբ cover և mashup և հեղինակային տարբերակներով նոր երգեր է ներկայացրել:

Բանաստեղծի ձեռագրի, ու երաժշտական ճաշակի մասին հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

Պետրոս, քանի՞ տարեկանից եք ստեղծագործում:

Ես գրում եմ վաղ տարիքից, սակայն գրածներիս ավելի լուրջ սկսեցի վերաբերվել 18 տարեկանից:

Ձեզ ավելի շատ ճանաչում են Ձեր վերջին «Մեզանից հետո» գրքովՏեղյակ ենք նաև, որ երգերի խոսքերի հեղինակ եք: Շա՞տ են այդ երգերը:

Այո, ես նաև երգի խոսքերի հեղինակ եմ: Շատ երգեր կան, որոնց տակ պարզապես գրված չէ, որ հեղինակը ես եմ: Վերջերս սկսել եմ ավելի շատ  գրել, որոնց տակ նաև արդեն կնշվի անունս որպես հեղինակ:

Ո՞ր երգչի հետ եք համագործակցել առաջին անգամ և ի՞նչ երգ է ծնվել Ձեր խոսքերով:

Առաջին անգամ երգի խոսքեր գրել եմ Աբելի  համար 2004 թվականին: Երգը կոչվում է «Արի-արի»:

Ինչպե՞ս որոշեցիք համագործակցել:

Մենք ըկերներ էինք, ես էլ՝ երաժշտության ֆանատ: Այդպես որոշեցինք համագործակցել, մի քանի գործ ստեղծեցինք, բայց քանի որ Աբելը չշարունակեց երգչի իր կարիերան շոուբիզնեսում, մեր ծրագրերն իր հետ կապված կիսատ մնացին:

Ո՞ր երգիչների հետ եք շարունակել աշխատել:

Համգործակցել եմ Ավո Ադամյանի, Արմինե Քարամյանի, Արա Հովհաննիսյանի, Սարգիս Գրիգորյանի, Սարգիս Առաքելյանի, Հովհաննես Բաբախանյանի և այլոց հետ:

Նշեցիք, որ երաժշտության ֆանատ եք, փորձե՞լ եք  երաժշտություն  գրել:

Երաժշտություն չի ստացվում գրել ինձ մոտ: Ես մեղեդի չեմ կարողանում հորինելՄեղեդին զգում եմ խոսքի տեսքով: Երբ խոսքերը գրում եմ, երբ արդեն երաժշտությունը կա, դա այլ զգացողություն է: Գուցե մի օր փորձեմ նաև երաժշտություն գրել:

Մեր օրերում երգերը սունկի պես աճում են, շատ հաճախ, անհասկանալի ու անտրամաբանական խոսքերով: Ի՞նչ կասեք այս մասին:

Այո, երգերն այսօր ժամեժամ են ծնվում: Բայց, կարծում եմ, ոչ միշտ է, որ դրանք անտրամաբանական խոսքերով են: Օրինակ՝ Ավետ Բարսեղյանի, Սրբուհի Ստամբոլցյանի, Վահրամ Պետրոսյանի, Սվետլանա Բոսնոյանի  հեղինակած խոսքերով լավ երգեր ունենք:

Ի՞նչ երգեր եք  նախընտրում լսել:

Հիմնականում արտասահմանյան երգ-երաժշտություն եմ լսում: ժանրերը շատ տարբեր են, իհարկե նաև դասականՏարիքի հետ ճաշակն էլ է փոխվում: Բայց Սելին Դիոն  միշտ եմ լսում:

Իսկ հայկակա՞ն երգացանկից:

Չկա հայկական այնպիսի մի երգ, որ կարող եմ ամեն օր լսել: Ըստ տրամադրության կարող եմ մեկերկու երգ լսել, որոնք չեն հնանում և միշտ լսելի են:

Ըստ Ձեզ՝ հայկական երգարվեստում առաջխաղացո՞ւմ, թե հետ ընթաց է զգացվում:

Երգարվեստում առաջխաղացում չեմ տեսնում: Այն ստանդարտ ինչ-որ բանի է վերածվել. Մեկը մի բան անում էմյուսները շտապում են նույնը կրկնել: Երբ սկսում ես մի փոքր տարբերվել, սկսում ես բարդ ընկալվել: Նմանություններն  էլ հոգնեցնելու աստիճան շատ են:

Կարծես թե երգիչների մեծ մասը կոմերցիոն երգեր են սկսել երգել: Կոմերցիան իր մեղքի բաժինն ունի՞:

Կոմերցիան իր վատ գործն արել է, սակայն կարծում եմ՝ հակառակը պետք է լինի: Թող էլի լինի կոմերցիա, բայց որակով և հետաքրքիր: Ինչո՞ւ պետք է նմանակենք այլ ազգերի երգարվեստը, երբ կարող ենք ստեղծել մերը:

Որպես ստեղծագործող ո՞ր երգչիչներին եք առաջնահերթություն տալիս, ինչպե՞ս եք ընտրում` ում հետ համագործակցել:

Առաջնային կարևորությունը տալիս եմ երգչի ձայնին, տեխնիկային: Հետո նոր նրա կարգավիճակին, թե ինչ դիրքում է գտնվում: Ես համագործակցության սահմանափակում չունեմ:

Ո՞րն է երգի հաջողության գաղտնիքը:

Շատ եմ կարևորում լավ գործիքավորումը: Կարող է լինել գրագետ խոսքեր և երաժշտություն, բայց վատ գործիքավորում կամ միքսմաստերինգԱմեն բան կապակցված է իրար՝ ձայնը, որակը, տեխնիկան: Եթե խոսքերը թերի են, երաժշտությունը որակով է, հետևաբար, արդեն մի կողմը թուլանում է։ Երգի մեջ ամեն մանրուք կարևոր է:

Երգը ստեղծագործելիս շեշտը դնում եք իմաստի հարստությա՞ն վրա, թե կրկնություններով եք այն կառուցում:

Երգը պետք է ասելիք ունենա։ Իսկ եթե կրկնությունները շատ են, դրանք էլ պետք է արդարցված լինեն, որպեսզի երգը բառակույտի չվերածվի: Ռոմանսների դեպքում մի քիչ հնարավորություններն այլ են  և կարողանում ես ասելիքդ տեղ հասցնել:

Ո՞ր թեման է գերակշռում ձեր ստեղծագործություններում:

Գրեթե բոլոր թեմաներով ստեղծագործում եմ։ Բայց սիրո թեման գերակշռում է:

Ի՞նչ կանոների պիտի հետևի երգիչը հաջողության հասնելու և սիրված լինելու համար:

Երգչի հաջողության գաղտնիքը աշխտասիրությունն է:

Ինչ վերաբերում է սիրված լինելուն, ասեմ, որ երգիչ ծնվում ենհետո՝ հղկվում: «Սարքովի» արտիստներին հանդիսատեսը շուտ է մոռանում:

րագ տեմպերով  լույս են տեսնում երգի mashup տարբերակները: Դուք ևս վերջերս mashup-ի հեղինակ եք դարձել: Ինչու՞ որոշեցիք հայկական mashup ստեղծել:

Ես դրական են վերաբերվում mashup-ով ներկայանալուն:
Շատ դեպքերում դրանք ավելի մեծ հաջողություն են բերում արտիստինքան իրենց հեղինակային գործերը:

Վերջերս երկու mashup եմ սկսել: Երգիչ Հովհաննես Բաբախանյանի և Արա Հովհաննիսյանի հետ: Հովհաննես Բաբախանյանի mashup-ը համացանցում արդեն մեծ տարածում ունի, որի արձագանքները դրական են:

Արա Հովհաննիսյանի mashup-ը շուտով կթողարկենք:

Մի փոքր էլ խոսենք համերգների մասին: Այսօր ինչն է ստիպում հանդիսատեսին տոմս գնել, և դահլիճը չլքել մինչև համերգի ավարտը:

Ցավոք, նման համերգները քիչ ենՄեկ երկու համերգ կարելի է թվարկել: Ինքս մեծ բավականություն  եմ ստացել, Կամո Սեյրանյանի, Սարո Թովմասյանի համերգներից, և եղել են դեպքեր, երբ առաջին իսկ րոպեից մտածել եմ դահլիճը լքելու մասին: Կարևոր է արտիսիտի էներգիան և ստացված շոուն:

Առաջիկայում ի՞նչ սպասենք բանաստեղծ  Պետրոս Հոկտանյանից:

Առաջիկայում կարծում եմ նոր գիրք դեռ չի հրատարակվիԻմ ստեղծագործություններին ընթերցասերները կարող են ծանոթանալ «Մեզանից հետո» գրքումԵրաժշտական ոլորտում հիմա ավելի ակտիվ եմ: Մի քանի նախագիծ եմ սկսել, փակագծերը դեռ չեմ ուզում բացել:

loading...