Ինչ է կատարվում օրգանիզմում բոտոքս ներարկումից հետո

Ինչ է կատարվում օրգանիզմում բոտոքս ներարկումից հետո

22:15 14 Ապր, 2019

Գիտնականները պնդում են, որ բոտոքսը ներարկումից հետո արյան շրջանառության միձոցով տարածվում է ողջ օրգանիզմում։ Այն, ըստ ամերիկացի գիտնականների, այնքան էլ անվտանգ չէ։

Մասշտաբային հետազոտությունից հետո պարզվել է, որ բոտոքսը մարմնի համապատասխան մասերում ներարկելուց հետո ոչ միայն կաթվածահար է անում համապատասխան մկանները, այլ նաև հետագայում տարածվում է մարդու ողջ օրգանիզմում։

Այն, ըստ գիտնականների, կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու նյարդային համակարգի վրա։

Չնայած բոտոքսի ազդեցությունը օրգանիզմի վրա դեռ մինչև վերջ ուսումնասիրված չէ, գիտնականները, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս չդիմել դրա օգնությանը առանց ծայրահեղ անհրաժեշտության։

loading...