Հիվանդություններ, որոնց դեպքում հարկավոր է սուրճ խմել

Հիվանդություններ, որոնց դեպքում հարկավոր է սուրճ խմել

10:40 17 Մրտ, 2019

Սուրճը շատ տարածված ըմպելիք է, որն օգտագործում է երկրագնդի հասուն բնակչության մոտ 60%-ը: Շատերը պնդում են, որ սուրճը վնասակար է առողջության համար, մինչդեռ այն կարող է շատ օգտակար լինել մարդու օրգանիզմի համար:

 

Բնականաբար՝ սուրճի չարաշահումը վնասակար է առողջության համար, սակայն չափավոր քանակությամբ սուրճը կարող է շատ օգտակար լինել: Պարզվում է՝ սուրճը կարող է պայքարել 2-րդ տիպի շաքարային դիաբետի և անգամ քաղցկեղի տարբեր տեսակների դեմ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հիվանդություն, որոնց դեպքում սուրճը կարող է շատ օգտակար լինել:

Լյարդի քաղցկեղ

 

Սուրճի օգնությամբ իհարկե հնարավոր չի լինի բուժել հիվանդությունը, սակայն օրական երկու բաժակ սուրճը կօգնի նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման հավանականությունը 44%-ով:

2-րդ տիպի շաքարային դիաբետ

Սա շատ լուրջ հիվանդություն է, որի դեպքում հիվանդի բուժումը պետք է իրականացվի միայն որակավորված մասնագետի հսկողության տակ:

Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճը կարող է նվազեցնել հիվանդության առաջացման հավանականությունն ու արգելակել դրա զարգացումը: Ընդ որում՝ հիվանդության դեմ պայքարում է ոչ թե կոֆեինը, այլ հենց սուրճը:

Սրտի հիվանդություններ

Սրտի ցավերը կարող են մահացու լինել մարդու համար, ուստի նման խնդիրների դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Սակայն սուրճը կարող է հիանալի օգնական լինել սրտի հիվանդությունների դեմ պայքարում:

Քաղցկեղ

Այս հարցի շուրջ դեռ ուսումնասիրությունները շարունակվում են, սակայն գիտնականները պնդում են, որ սուրճի գործածությունը կարող է դրական ազդել քաղցկեղի բուժման ընթացքի վրա: Մասնագետների խոսքով՝ այն իսկապես կանխում է քաղցկեղի բջիջների առաջացումը, սակայն պետք չէ մոռանալ, որ այս ըմպելիքը քաղցկեղի դեմ դեղամիջոց չէ:

Պարկինսոնի հիվանդություն և Ալցհեյմերի հիվանդություն

Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ըմպելիքն օգնում է բուժել այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են Պարկինսոնի հիվանդությունն ու Ալցհեյմերի հիվանդությունը: Պարզվել է, որ օրական երեք բաժակ սուրճն օգնում է Ալցհեյմերի հիվանդությունից տառապողներին (հատկապես տարեցներին) կանխել հիվանդության զարգացումը: Բացի այդ, այս ըմպելիքն օգտակար է նաև Պարկինսոնի հիվանդությունից տառապողների համար, քանի որ օգնում է մեղմել հիվանդության ախտանշանները:

 

loading...