Կանայք ինչո՞ւ չպետք է ալկոհոլը չարաշահեն

Կանայք ինչո՞ւ չպետք է ալկոհոլը չարաշահեն

17:15 17 Մրտ, 2019

Ալկոհոլային ըմպելիքների չարաշահումը կարող է սաստկացնել նախադաշտանային համախտանիշի (ՆԴՀ) արտահայտվածությունը կամ նույնիսկ դառնալ դրա պատճառը: Այս մասին նախազգուշացնում են University of Santiago de Compostela-ի գիտնականները, որոնց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open ամսագրում:

Գիտնականները վերլուծել են ալկոհոլի եւ ՆԴՀ-ի փոխկապվածության վերաբերյալ 19 հետազոտություններ, որոնք անցկացվել են 8 երկրում եւ ընդգրկել 47 հազար կանանց: Նրանք հայտնաբերել են, որ ՆԴՀ-ի վտանգը 45 տոկոսով մեծ է եղել այն կանանց շրջանում, որոնք հայտնել են ալկոհոլ օգտագործելու մասին: Ավելին՝ ՆԴՀ-ի դեպքերի մոտ 11 տոկոսը կարող է կապված լինել ալկոհոլի օգտագործման հետ:

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, աշխարհում կանանց 29 տոկոսը խմում է, իսկ մոտ 6 տոկոսը ալկոհոլը չարաշահում է: Եվրոպայում խմում է կանանց 60 տոկոսը, իսկ մոտ 13 տոկոսը չարաշահում է: Հեղինակները պնդում են, որ եթե ալկոհոլի օգտագործումն ազդում է ՆԴՀ-ի վրա, ապա ալկոհոլի օգտագործման նվազեցումը կարող է Եվրոպայում կանխել ՆԴՀ-ի յուրաքանչյուր 12 դեպքից մեկը:

ՆԴՀ-ի տարածվածությունը տատանվում է 30-ից մինչեւ 95 տոկոսի սահմաններում, այդ թվում՝ կանանց 2-ից մինչեւ 19 տոկոսը տառապում է ծանր ձեւերով: ՆԴՀ-ի հաճախակիությունը մեծանում է տարիքին զուգահեռ՝ այս վիճակը 19-29 տարեկանում դիտվում է 20 տոկոսի մոտ, 30 տարեկանից հետո՝ 47 տոկոսի մոտ, 40-ից հետո՝ կանանց 55 տոկոսի մոտ:

Գիտնականների խոսքով՝ ՆԴՀ ծանրությունը տարբեր կանանց մոտ կարող է տատանվել. ոմանց մոտ նկատվում են տրամադրության տատանումներ, կրծքագեղձերի ցավ, չափից ավելի հակում ուտելիքի հանդեպ, հոգնածություն, մյուսների մոտ՝ գրգռվածություն եւ դեպրեսիա: Հետազոտողների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ, միջինվիճակագրական կինը վեարտադրողական ժամանակահատվածում մոտ 3 հազար օր տառապում է ՆԴՀ-ով: Հիմա գիտնականներն ուսումնասիրում են ծխելու եւ հոգեբանական գործոնի միջեւ կապը, ներառյալ ՆԴՀ-ի ժամանակ սթրեսը:

loading...