Հղիության ընթացքում սուրճ խմելը վնասակար է երեխայի համար. գիտնականներ

Հղիության ընթացքում սուրճ խմելը վնասակար է երեխայի համար. գիտնականներ

12:54 17 Մրտ, 2019

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ առողջ ու բարեկազմ երեխա ունենալու համար հղի կանայք պետք է 9 ամիս հրաժարվեն սուրճից: Մասնագետների խոսքով՝ սուրճը կարող է դառնալ երեխաների մոտ ավելորդ քաշի կուտակման պատճառ:

 

Ավելի վաղ նորվեգացի գիտնականները հայտարարել են, որ հղի կանայք կարող են օրական մինչև 2 բաժակ սուրճ խմել, սակայն բրիտանացի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գոյություն ունի ակնհայտ կապ հղիության ընթացքում կոֆեինի օգտագործման և մինչև ութ տարեկան երեխաների քաշի միջև:

Գիտափորձի շրջանակներում մասնագետները կանանց բաժանել են երեք խմբի, որոնցից առաջինի կամավորները հղիության ողջ ընթացքում հրաժարվել են սուրճից, երկրորդ խմբի կամավորներն խմել են օրական 1-2 բաժակ սուրճ, իսկ երրորդ խմբի կանայք՝ օրական 3 բաժակից ավել:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրորդ խմբի կանանց երեխաների քաշն առաջին խմբի կանանց երեխաների քաշից ավելի էր 15%-ով, իսկ երրորդ խմբի կանանց երեխաների քաշը՝ 30-60%-ով:

loading...