Կաթնամթերքով եռօրյա դիետա՝ կարճ ժամանակահատվածում ավելորդ զգալի քաշից ազատվելու համար

Կաթնամթերքով եռօրյա դիետա՝ կարճ ժամանակահատվածում ավելորդ զգալի քաշից ազատվելու համար

12:00 17 Մրտ, 2019

Ավելորդ կիլոգրամներից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, սակայն լինում են դեպքեր, երբ հարկավոր է կարճ ժամանակահատվածում ազատվել մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից: Այս դեպքում օգնության են հասնում կարճատև ու բավականին խիստ դիետաները, որոնք, սակայն, շատ արդյունավետ են:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ սննդակարգերից մեկը՝ կաթնամթերքով դիետան, որը կօգնի ընդամենը երեք օրում ազատվել զգալի ավելորդ քաշից և կարգի բերել կազմվածքը:

Սննդակարգը.

· Նախաճաշին՝ յուղազրկված յոգուրտ, մեկ հատ խնձոր և մեկ թեյի գդալ մեղրով թեյ:

· Ճաշին՝ 200 գրամ յուղազրկված կաթնաշոռ, մի բաժակ կաթ:

· Ընթրիքին՝ 1 հատ խաշած ձու, թարմ վարունգով ու լոլիկով աղցան (մեկ գդալ բուսայուղով ու քացախով), 2 հատ միջին չափի շոռակարկանդակ (сырник)՝ պատրաստված առանց շաքարավազի:

· Քնելուց առաջ՝ մի բաժակ հունական յոգուրտ, մեկ հատ խնձոր:

loading...