Երկու տարվա որոնումներից հետո գիտնականները գտել են ամենագեղեցիկ կազմվածքով կնոջը

Երկու տարվա որոնումներից հետո գիտնականները գտել են ամենագեղեցիկ կազմվածքով կնոջը

8:30 13 Մրտ, 2019

Տեխասի համալսարանի գիտաշխատողները երկու տարի շարունակ փնտրել են աշխարհում ամենագեղեցիկ կազմվածքն ունեցող կնոջը և հայտարարել են, որ հասել են հաջողության: Ըստ մասնագետների՝ այդ չափանիշին 100 տոկոսով համապատասխանում է բրիտանուհի ֆոտոմոդել և դերասան Քելի Բրուկը:

Գիտնականները ուշադրություն են դարձրել նրա հասակին, քաշին, մազերի երկարությանը, դեմքի օվալին, ուսումնասիրել են մի շարք այլ առանձնահատկություններ ևս և վերջում հայտարարել են, որ Քելի Բրուկը կատարյալ է:

Իսկ իդեալական կազմվածքով ֆոտոմոդելը խոստովանել է, որ փոքր ժամանակ հասակակիցներն իրեն ծաղրում էին՝ անվանելով «գիրուկ»:

 

Աղբյուր՝ BlogNews.am

loading...