Գիտնականները պատմել են, թե ինչպես է առաջացել սեքսը

Գիտնականները պատմել են, թե ինչպես է առաջացել սեքսը

22:45 13 Մրտ, 2019

Սեքսն ու սեռական բազմացումը առաջացել են ախտածին միկրոբների նկատմամբ օրգանիզմների ադապտացման արդյունքում, ենթադրում են Ադելաիդայի համալսարանի հետազոտողները, հայտնել է Journal of Evolutionary Biology-ն։

Հետազոտության հեղինակների կարծիքով, սեռական բազմացումը առաջացել է  նույն տեսակի երկու ներկայացուցիչների ԴՆԹ –ի ռեկոմբինացիայի անհրաժեշտության պատճառով, որպեսզի սերունդն ավելի կենսունակ ու կայուն դառնար բակտերիաների ու վիրուսների հանդեպ։ Ոչ սեռական բազմացման դեպքում սերունդները ժառանգում են ծնողների բոլոր նշանները, իսկ սեռականի դեպքում յուրաքանչյուր անհատ հորից ու մորից ստանում է գեների անհատական կոմբինացիա  ու այդ կոմբինացիաներից մի քանիսը կարող են ավելի կենսունակ ու կայուն լինել։
Այդուհանդերձ, դա չի բացատրում, թե ինչու է սեռական բազմացումը պահպանվում կայուն պոպուլյացիաներում։ Հետազոտողները կարծում են, որ դրա պատճառը բակտերիաների , վիրուսների ու մակաբույծների մշտական ադապտացումն է այն օրգանիզմներին, որոնց դրանք վարակում են։ Ու այդ էվոլյուցիոն մրցավազքում հաղթելու համար անհրաժեշտ է օգտագործել սեռական բազմացման առավելությունները։
loading...