Ձեզ համար ամենաբարենպաստ ամիսն՝ ըստ կենդանակերպի նշանի

Ձեզ համար ամենաբարենպաստ ամիսն՝ ըստ կենդանակերպի նշանի

22:35 9 Նյմ, 2018

Աստղագետները պնդում են, որ յուրաքանչյուր կենդանակերպի նշան ունի առավել բարենպաստ ամիս տարվա մեջ, երբ կարևոր իրադարձությունները կպսակվեն հաջողությամբ:

Խոյ. Աշնան վերջը ամենաբարենպաստ ժամանակն է այս նշանի համր: Նոյեմբեր ամսին բարեհաջող կլինի ինքնահաստատումը և կարևոր հարցերի լուծումը: Այս ժամանակահատվածում կարելի է անել արարքներ, որոնք անխոհեմ են թվում: Այս ժամանակահատվածի ավարտը կլինի հիանալի ժամանակ՝ ինչ-որ նոր բանի:

Ցուլ. Ձեր իդեալական ամիսն ապրիլն է: Դա թարմացման ժամանակաշրջան է, որը դրական կազդի ձեր հույզերի վրա: Մարդկանց հետ հարաբերությունները հարթ կլինեն: Անձնական հարաբերություններում ամեն ինչ դրական զարգացում կունենա: Այս ժամանակահատվածում ձեզ, անխոս, հաջողություններ են սպասվում ցանկացած գործում:

Երկվորյակներ. Ամենահաջող ժամանակահատվածը՝ ձմռան կեսն է: Ձմռան կեսը ձեր վրա դրական ազդեցություն կունենա: Հունվարը կվերացնի ձեր ներքին տարաձայնությունները, և վստահություն կտա ձեզ: Դա իդեալական ժամանակ է նվիրական երազանքների իրականացման համար: Գործեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Խեցգետին. Հոկտեմբերն ամենահաջող ամիսն է կարևոր խնդիրները լուծելու համար: Այդ ժամանակահատվածում ձեր միտքը պարզ է և սթափ մտքեր ունեք: Այս եկու բաները նպաստում են կարիերայի վերելքին: Այս ընթացքում սկսած սիրային հարաբերությունները ուրախություն և հանգստություն կբերեն:

Առյուծ. Ձեր անձնական ամիսը հուլիսն է: Տարվա շոգ ժամանակահատվածն ակտիվացնում է ձեր ուժեղ կողմերը: Էներգիան շատ է, ծով ուժ ունեք: Իսկական ժամանակն է ինքնազարգացման և ինքնակատարելագործման: Ցանկացած նոր բան, որ կսովորեք այս ընթացքում՝ պետք կգա ձեզ ողջ կյանքում:

Կույս. Փետրվար ամիսն իդեալական է ձեր ինքնակայացման համար: Ձմռան վերջին ամիսը կսառեցնի ձեր մտքերը և թույլ կտա ձեզ սթափ և ռացիոնալ մտածել: Վերանայեք ձեր կյանքը և մտածեք կյանքում կարևոր փոփոխություններ անելու մասին:

Կշեռք. Ինչպես հայտնի է կշեռքները տարբերվում են իրենց փոփոխական տրամադրությամբ: Բայց դեկտեմբեր ամսին ձեզ կհաջողվի կենտրոնանալ և լուծել կարևոր խնդիրներ: Այս ժամանակահատվածում կշեռքների հետ ամուսնությունը երջանիկ և հաջողակ կլինի:

Կարիճ. Ձեր անձնական ամիսն օգոստոսն է: Հիանալի ժամանակ է ճանապարհորդությունների և հագստի համար: Ամռան վերջը շատ լավ կանրադառնա ձեր հրաբերությունների վրա՝ եթե դուք արդեն ունեք սիրելի մարդ՝ ճիշտ ժամանակն է ամրացնել ձեր կապը: Եթե դուք դեռ միայնակ եք, ապա ձեր կեսին հանդիպելու հնարավորությունն օգոստոսին մեծանում է:

Աղեղնավոր. Սովորաբար այս նշանի մարդիկ շփվող են և միամիտ, բայց հունիս ամսին դժվար թե ենթարկվեք խաբեության: Ինքնադրսևորվեք տանը և աշխատավայրում: Այս ամսում դուք հանգիստ կտարբերեք ով է ընկեր և ով է թշնամի: Վերցրեք ձեր ձեռքը ձեր ճակատագիրը, և ձեզ հաջողություն կսպասվի:

Այծեղջուր. Ձեր բարեհաջող ամիսը սեպտեմբերն է, աշնան սկիզբը միշտ դրական է ազդում ձեր կարիերայի և անձնական կյանքի վրա: Գործեք ինքնաբերաբար, բայց վճռական, վստահեք ձեզ և ձեր ինտուիցիային, սեպտեմբերին այն ձեզ չի հիասթափեցնի:

Ջրհոս. Այս կենդանակերպի նշանի մարդիկ իրենց շատ լավ են դրսևորում գարնան առաջին ամսում: Ձմեռն անցավ և նրա հետ ձեր բոլոր դժվարությունները: Մարտ ամսին մոռացեք ձեր խնդիրների մասին և սկսեք ապրել: Հանգիստ կամ աշխատանք՝ ամեն ինչ ձեզ հաճույք կպատճառի և բարենպաստ կազդի բոլոր գործերի վրա:

Ձկներ. Բուրումնավետ և ծաղկուն մայիսը հիանալի է ձեր վառ անհատականության վրա: Տարվա այս հիանալի ժամանակահատվածում կբարձրանա ձեր առաջնորդի որակների արտահայտման ցանկությունը: Կյանքի կոչեք ձեր երազանքները, հետևեք ձեր նպատակներին: Խիզախորեն սկսեք նոր գործեր և հիշեք՝ աստղերը ձեր կողմից են:

loading...