Հոգեբանական 15 ամենախորամանկ հնարքները, որոնք ազդում են յուրաքանչյուրի վրա

Հոգեբանական 15 ամենախորամանկ հնարքները, որոնք ազդում են յուրաքանչյուրի վրա

22:48 9 Նյմ, 2018

Ստորև նշված 15 խորամանկ հոգեբանական հնարքների շնորհիվ Դուք կարող եք դառնալ ցանկացած իրավիճակի տիրակալը, այնպես որ, մի վարանեք և ուշադիր կարդացեք այս 15 կետերը։
1․ Երբ ծիծաղում է մի խումբ մարդ, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է հենց այն մարդուն, ով իրեն առավել է դուր գալիս, և ում հետ նա ավելի մտերմիկ հարաբերություններ է ուզում ունենալ։
2․ Երբ ինչ-որ բան եք անում, որը մեծ պատասխանատվություն ու/կամ կենտրոնացում է ենթադրում ու ստիպում է լարել նյարդերը, լավ կլինի մաստակ ծամեք և անգամ ոմի բան ուտեք։ Դա ենթագիտակցաբար նույնականացվում է անվտանգության զգացողության հետ, քանի որ մարդը սովորաբար ուտում է այն պահերին, երբ նրան ոչինչ չի սպառնում։
3․ Եթե ինչ-որ մեկը բարկանում է մեզ վրա, իսկ մենք կարողանում եք պահպանել սառնասրությունը, ապա դա միայն ավելացնում է դիմացինի զայրույթը, սակայն երբ ամեն ինչ անցնում է, նա իրեն անհարմար է զգում իր վարքի համար։
4․ Եթե տրված հարցին մարդը միայն մասնակիորեն է պատասխանում կամ էլ շատ է խուսանավում, ապա պետք չէ երկրորդ անգամ հարցնել։ Ավելի արդյունավետ է լուռ նայել նրա աչքերի մեջ, և նա ամենայն հավանականությամբ կհասկանա, որ իր պատասխանը չի բավարարել Ձեզ ու կամ կփոխի թեման, կամ էլ կշարունակի ավելի մանրամասն շարադրել։
5․ Դեմքի արտահայտությունը ոչ միայն առաջանում է զգացմունքների հետևանքով, այլև ի զորու է առաջացնել հենց այդ զգացմունքները։ Հետադարձ կապը գրեթե անխափան է գործում, այնպես որ, երջանիկ լինել ցանկացողները պետք է հնարավորինս ավելի շատ ժպտան։
6․ Խուսափեք Ձեր խոսքում «Ես կարծում եմ» կամ «Ինձ թվում է» տիպի արտահայտություններից։ Եթե Դուք ինչ-որ բան եք ասում, ապա ակնհայտ է, որ այսպես թե այնպես կարծում եք դա, կամ էլ Ձեզ այդպես է թվում, բայց երբ Դուք հնչեցնում եք այդ բառակապակցությունները, դրանք Ձեր խոսքին անվստահության երանգ են հաղորդում։
7․ Երբ Դուք կարևոր հարցազրույցի պետք է գնաք, պատկերացրեք, որ Ձեզ և հարցազրույցը վարողին երկար տարիների ընկերություն է կապում։ Գրեթե միշտ իրավիճակի ընկալման ձևը կախված է հենց մեզանից, ու որքան ավելի հանգիստ և անկաշկանդ եք լինում Դուք, այնքան շատ է այդ հանգստությունն ու անկաշկանդությունը հաղորդվում Ձեր զրուցակցին։
8․ Եթե Դուք կարողանում եք ստիպել ինքներդ Ձեզ անկեղծորեն ուրախանալ ինչ-որ մեկին հանդիպելիս, ապա մյուս հանդիպման ժամանակ այդ մարդը ևս ուրախ կլինի տեսնել Ձեզ։ Ի դեպ, այս հնարքն անում են շներն իրենց տերերի հետ 🙂
9. Երբ մարդը մերժել է ինչ-որ մեծ հարցում, ապա նա հակված է ընդառաջելու ավելի փոքր հարցում, այնպես որ, եթե Ձեզ ինչ-որ բան է պետք մեկից, ի սկզբանե խնդրեք ավելի շատ, քան Ձեզ պետք է ։)
10. Բավականին շատ ինֆորմացիա կարելի է ստանալ՝ պարզապես ուշադրություն դարձնելով զրուցակցի ոտքերի դիրքին։ Եթե նրա կոշիկի ծայրերն ուղղված են Ձեզ հակառակ, ապա, ըստ ամենայնի, նա անհամբեր սպասում է, թե երբ կկարողանա ավարտել խոսակցությունը Ձեզ հետ։
11․ Շատերին է ծանոթ իրավիճակը, երբ դու ինչ-որ հավաքի ես մասնակցում, որտեղ ակնկալում ես, որ ինչ-որ մեկը քեզ սուր քննադատության է ենթարկելու։ Նման իրավիճակներում աշխատեք նստել Ձեզ պոտենցիալ քննադատի կողքին։ Փորձը ցույց է տալիս, որ դա գրեթե զրոյացնում է նրա մարտական ոգին ու քննադատելու միտումը կամ էլ առնվազն էապես փափկեցնում է նրան։
12․ Մարդկանց մեծամասնությունը չի կարողանում տարբերել հրաշագեղությունը սովորական ինքնավստահությունից։ Եթե սովորեք բոլորին Ձեր արտաքին տեսքով իսկ ցուցադրել Ձեր վստահությունը սեփական ուժերի հանդեպ, ապա մարդիկ իրենք կսկսեն ձգվել դեպի Ձեզ։
13․ Հրաշալի խորհուրդ ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների համար․ հնարավորության դեպքում միշտ հայելի կախեք Ձեր հետևում։ Այդ ժամանակ մարդիկ իրենց շատ ավելի կոռեկտ կպահեն իրենց, որովհետև ոչ ոքի դուրը չի գալիս տեսնել ինքն իրեն նյարդային ու զայրացած վիճակում։
14․ Մարդու հետ նոր ծանոթանալիս մի քիչ երկար նայեք նրա աչքերի մեջ, այնքան, որ ֆիքսեք նրա աչքերի գույնը, և Ձեր զրուցակիցն անգիտակցաբար համակրանք կսկսի տածել Ձեր նկատմամբ, եթե տեսողական կոնտակտը քիչ ավելի երկար տևի։
15․ Աղջկա հետ առաջին հանդիպմանը գնալիս խորհուրդ է տրվում նրան տանել ինչ-որ հաճելի վայր, որտեղ հետաքրքիր ժամանցը երաշխավորված է։ Հետագայում այդ վայրից ստացած բոլոր դրական էմոցիաները ենթագիտակցաբար կասոցացվեն հենց Ձեզ հետ։

loading...