Նոյեմբերի 8-ի աստղագուշակ

Նոյեմբերի 8-ի աստղագուշակ

9:00 8 Նյմ, 2018

Խոյ

Խոյերի անձնական կյանքում լարված շրջան է: Զուգընկերոջ հետ հարաբերությունները լարված կլնեն: Վեճերն անխուսափելի են, ձեզ կթվա, թե դա վերջն է, բայց դուք սխալվում եք, սա մի շրջան է, եթե համբերատար լինեք, ամեն ինչ լավ կլինի:

Ցուլ

Շատ հարմար ու բարեհաջող օր է նշանադրությունների, ամուսնությունների համար, ընդհանրապես ողջ նոյեմբեր ամիսն է բարենպաստ Ցուլերի անձնական կյանքը կարգավորելու առումով:

Երկվորյակ

Դուք հանգիստ կյանքի սիրահար չեք, այս օրն էլ բացառություն չէ: Օրը խոստանում է ակտիվ լինել՝ լի հանդիպումներով ու անակնկալ ծանոթություններով:

Խեցգետին

Ճակատագիրը ձեզ փորձության է ենթարկում, լարվածություններ ու գժտություններ կլինեն թե ընտանիքում, թե տանը, բայց սա պարզապես շրջան է, զուսպ եղեք ու համբերատար:

Առյուծ

Ճամփորդությունների, երկար ճանապարհ գնալ խորհուրդ չի տրվում: Փորձեք տանը լինել, տնային գործերով զբաղվել:

Կույս

Ինքնաճանաչման, ինքնաբացահայտման օր է: Զբաղվեք ձեզնով, ձեր հոգևոր աշխարհի կարգավորմամբ: Գտնելով հոգևոր հանգստություն՝ ցանկացած գործ ավելի հեշտ առաջ կգնա:

Կշեռք

Առողջության հետ կապված թեթև խնդիրներ կունենաք, լուրեր կլսեք, որոնք ձեզ այնքան էլ չեն ուրախացնի, մի հուսահատվեք, զբաղվեք առաջինը ձեր առողջությամբ, մնացածը լուծելի հարցեր են:

Կարիճ

Կարիճները բացառիկ տաղանդ ունեն՝ մարդկանց հոգին տեսնել, նրանց ճանաչել առաջին հայացքից: Դա ձեզ այս փուլում շատ կօգնի: Մի հավատացեք ամեն ասածի ու ամեն պատահածի:

Աղեղնավոր

Ձեզ պատել են տխուր մտքեր, վատ տրամադրություն կունենաք օրվա սկզբից, առանց պատճառի: Միակ մարդը, որը կարող է ձեզ օգնել, հենց դուք եք, հաղթահարեք վատ տրամադրությունը:

Այծեղջյուր

Աշխատանքի նոր առաջարկ կստանաք, կամ արդեն ունեցած աշխատանքում առաջընթաց կունենաք: Շարունակեք լինել աշխատասեր:

Ջրհոս

Հյուրեր կունենաք, ու ողջ ուշադրությունը կկենտրոնացնեք նրանց վրա: Հաճելի ժամանակ կանցկացնեք ու կմոռանաք բոլոր հոգսերը:

Ձկներ

Ընտանիքի, ընկերների հետ հարաբերությունները կլարվեն, թեթև բաներից դուք զայրանում եք ու կոնֆլիկտ եք ստեղծում, փորձեք խաղաղասեր լինլ ու վեճերի չբռնվել:

loading...