Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր աշխարհի դաջվածքները

Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր աշխարհի դաջվածքները

2:00 9 Նյմ, 2018

1960-80 թթ. Արկադի Բրոննիկովը այցելել է Խորհրդային միության տարածքում գտնվող ուղղիչ հաստատություններ և լուսանկարել դաջվածքներ ունեցող հազարավոր մարդկանց՝ «ապակոդավորելու» դրանց նշանակությունը և օգնելու ջրի երես դուրս բերել շատ հանցագործություններ՝ դաջվածքներով բացահայտելով հանցագործներին:

Դոլարների, երկնաքերների ու հրացանի պատկերումը մարմնի վրա նշանակում է սեր ամերիկյան մաֆիային բնորոշ կենսակերպի նկատմամբ:

Եկեղեցիների, տաճարների, սրբերի ու հրեշտակների պատկերումը կրքավանդակին կամ մեջքին վկայում է գողության հակված լինելը:

Գանգերը վկայում են սպանության համար դատապարտվածության մասին:

Պարանոցին դոլարի նշանով ժապավենի դաջվածքը վկայում է, որ հանցագործը փողեր լվացող է:

Ութաթև աստղի պատկերումն էլ վկայում է բարձրաստիճան գող լինելու մասին:

Պարանոցին փաթաթված օձը վկայում է թմրանյութերից ունեցած կախվածության մասին:

Ուսադիրների դաջվածքները վկայում են համակարգի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի մասին:

Վարդի պատկերով դաջվածքը խոսում է այն մասին, որ հանցագործի 18 տարին լրացել է բանտում:

loading...