Որ տարիքից հետո է այլեւս վտանգավոր երեխաներ ունենալը

Որ տարիքից հետո է այլեւս վտանգավոր երեխաներ ունենալը

22:23 9 Նյմ, 2018

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որ տարիքից է այլեւս վտանգավոր երեխաներ ունենալը։ Նրանց ուսումնասիրություններտ ցույց են տվել, որ այն սաղմերը, որոնք ստացվել են ավագ տարիքի տղամարդկանց սերմնահեղուկից, ավելի դանդաղ են զարգանում, քան երիտասարդ զուգընկերներից առաջացած պտուղները, գրում է Daily Mail-ը։

Բոստոնի գիտական կենտրոնի հետազոտողները պարզել են, որ 50-ից բարձր տարիքի տղամարդկանց սերմնահեղուկի միջոցով ստացված սաղմերը 35 տոկոսով ավելի դանդաղ են զարգանում, քան մինչեւ 35 տարեկաններից ստացված սաղմերը: Ավագ տարիքի տղամարդկանցից ստացված սաղմը 4,3 տոկոսով ավելի ուշ է հասնում բլաստոցիստի փուլին, որից հետո տեղի է ունենում սաղմի ամրացումն արգանդի պատին: Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ վերլուծելով այն տեսագրությունները, որոնցում պատկերված է 3532 սաղմերի զարգացումը, որոնք վերցվել են 527 հետերոսեքսուալ զույգերից:

Գիտնականները պարզել են նաեւ, որ տարիքի հետ տղամարդկանց սերմնահեղուկը կուտակում է մուտացիաներ: Դա մեծացնում է անառողջ սաղմի բեղմնավորման հավանականությունը։

loading...