Ինչո՞ւ են տարեց մարդիկ սոցցանցերից խուսափում

Ինչո՞ւ են տարեց մարդիկ սոցցանցերից խուսափում

22:48 14 Ապր, 2019

Տարեց մարդիկ հազվադեպ են գրանցվում սոցցանցերում եւ չեն սիրում իրենց մնասին համացանցում գրել, քանի որ վախենում են, որ իրենց կարող են լրտեսել, նշված է Telematics and Informatics պարբերականում հրապարակված հոդվածում:

ԱՄՆ-ի Յունիվերսիթի պարկի Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տարեց մարդիկ, չնայած համակարգչից ակտիվորեն օգտվում են, աշխատում են սոցցանցերով չհրապուրվել, իսկ եթե անգամ այնտեղ գրանցված են, ապա հազվադեպ են ակտիվ լինում:

Հետազոտության ընթացքում հարցում է անցկացվել համալսարանի մոտ գտնվող ծերանոցի 50 բնակիչների շրջանում:

«Տարեց մարդիկ չափից ավելի են անհանգստանում անձնական տեղեկությունների անվտանգության համար: Հարցն այն չէ, որ սոցցանցերը չափազանց շատ բան են ներկայացնում նրանց կյանքից, այլ այն, որ թոշակառուներին թվում է, թե բազմաթիվ անծանոթ մարդիկ կարող են այդ տեղեկություններին հասանելիություն ստանալ եւ դրանցից կօգտվեն շահադիտական նպատակներով»,- նշված է հոդվածում:

Ըստ որում՝ հարցման ընթացքում շատերը խոստովանել են, որ Facebook-ում գրանցվել են՝ իրենց երեխաներին եւ թոռներին հետեւելու համար: Որովհետեւ վախենում են, որ նրանց եւս կարող են «հետեւել», կարծում են գիտնականները:

loading...