Գիտնականները գտել են գլխավոր տարբերությունը տղամարդկանց եւ կանանց ընկերության միջեւ

Գիտնականները գտել են գլխավոր տարբերությունը տղամարդկանց եւ կանանց ընկերության միջեւ

19:06 3 Jan, 2019

Բրիտանացի գիտնականները նշել են տղամարդկանց եւ կանանց ընկերության գլխավոր տարբերությունը: Ուսումնասիրության մասին Գիտության զարգացմանն աջակցման ամերիկյան ասոցիացիայի ամենամյա ժողովում պատմել Է դրա առաջատար հեղինակՌոբին Դանբարը՝ Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա), տեղեկացնում Է The Guardian: 

Գիտնականների կարծիքով՝ տղամարդկանց ընկերությունը կարող Է պահպանվել միայն այն դեպքում, եթե նրանք միմյանց հետ շփվում են անմիջականորեն: Կանանց դեպքում, ընդհակառակը, նման հարաբերությունները կարող են պահպանվել նաեւ միմյանցից հեռու: Դրա համար բավական Է, որ նրանք հաղորդակցումը պահպանեն ցանցում կամ հեռախոսով կանոնավոր շփվելու օգնությամբ:  
Գիտնականներն իրենց եզրակացություններին հանգել են, վերլուծելով երեսուն բարձրդասարանցիների ընկերական հարաբերությունները: Ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո նախկին դպրոցականները մեկնել են տարբեր տեղեր: Մասնագետները պարզել են, թե նրանք ընկերներից ում հետ են շարունակել շփումը դպրոցն ավարտելուց ինը կամ տասնութ ամիս անց: 
Դանբարի կարծիքով՝ կանայք ավելի ընտրողաբար են մոտենում ընկերներ ընտրելուն այն դեպքում, երբ տղամարդիկ դրան ավելի պարզ են վերաբերվում: 
Հեղինակների ուսումնասիրությունը, նրանց խոսքով, մատնանշում Է ընկերության գենդերային առանձնահատկությունների առկայությունը:
loading...