7 սխալ կարծիք փողի մասին

7 սխալ կարծիք փողի մասին

19:00 10 Փտր, 2019

Բոլորս էլ հանդիպել ենք մարդկանց, որոնց կարելի է անվանել և՛ խելացի, և՛ աշխատասեր, բայց ահա փող այդքան էլ չունեն, որքան կցանկանային ունենալ։ Այդպես պատահում է, որովհետև այդ ոչ հիմար և աշխատասեր մարդիկ ճիշտ չեն վերաբերվում ֆինանսներին։

Հարուստ մարդիկ մասնակցել են հարցմանը, որտեղ պատմել են ֆինանսների հանդեպ սեփական վերաբերմունքի մասին և դրանք աշխատելու տարբերակների մասին։ Հարցմանը մասնակցողները նաև կարծիք են հայտնել փողի մասին տարածված միֆերի մասին։

Դրանից հետո, հետազոտողները վերլուծել են ստացված պատասխանները և կազմել են փողի մասին 7 տարածված համոզմունքների ցուցակը, որոնք խանգարում են ստանալ իրական շահույթ։

Այդ ոչ ճիշտ համոզմունքներին են պատկանում հետևյալ մտքերը.

Գումարներ կարելի է վաստակել միայն ծանր աշխատանքով

Եթե այս պնդումը խրվել է ձեր գլխում, ապա դուք ամբողջ կյանքում ծանր աշխատանք եք կատարելու և շատ քիչ գումար եք վաստակելու: Այսպիսի կարգավորումով  դուք ինքներդ արգելափակում եք մեծ գումար վաստակելու հնարավորությունը: Իրականում, մեծ գումար վաստակելը շատ հեշտ է: Դուք պարզապես պետք է ձեր գիտակցության մեջ մտցնեք մեծ գումար վաստակելու միտքը:

Փողը կյանքում այնքան էլ կարևոր չէ

Այս պնդումը ևս թույլ չի տալիս մեծ գումար բերել ձեր կյանք, և դրա հետ միասին նաև երջանկություն: Փողը ձեր բացարձակ լինելու ինքնատիպ չափանիշ է: Եվ, եթե դուք գումար չունեք, ապա դուք ոչ մի արժեք չունեք: Հավատացեք, որ փողը շատ մեծ արժեք է: Գումարի օգնությամբ դուք կարող եք ստանալ բոլոր այն հաճույքները, որոնք տալիս է մեզ կյանքը եւ երջանկացնել ձեր սիրելիներին եւ հարազատներին:

Փողը փչացնում է մարդուն

Եթե դուք այդպես եք կարծում, ապա արմատապես սխալվում եք: Բոլոր միլիոնատերերը և միլիարդատերերը խելացի ու ինքնաբավ մարդիկ: Նրանց մեջ չարությունը շատ ավելի քիչ է, քան անօթեւանների եւ արբեցողների մեջ:

Ազնիվ աշխատանքով փող չես վաստակի

Ընդհակառակը, այս ճանապարհով են վաստակում  հսկայական ունեցվածքը: Պետքական և օգտակար աշխատանքը միշտ շատ գումար է բերում:

Հարուստ լինելը ամոթ է, երբ այսքան մուրացկաններ կան

Ընդհակառակը, հարուստ լինելը հաճելի է: Դուք կարող եք ճանապարհորդել, վայելել կյանքը, հոգ տանել ձեր հարազատների մասին: Իսկ այն փաստը, որ մեզ շրջապատող մարդկանց մեծամասնությունը աղքատ է, միայն իրենց մեղքն է: Յուրաքանչյուր ոք իր ճակատագրի ստեղծողն է:

Փողը պետք է պահել «սև» օրվա համար

Ինչու՞  այդպես անել: Ընդհակառակը, փողը պետք է բիզնեսի մեջ ներդնել և ավելի շատ գումար կստեղվի: «Սև» օրը այս դեպքում երբեք չի գա:

Աղքատ ծնվածը, աղքատ էլ կմեռնի

Հրաշալի միջոց է՝ սեփական կյանքի համար պատասխանատվությունը գցել արտաքին հանգամանքների վրա: Այսպես են դատում նրանք, ովքեր չեն ուզում ոչինչ անել: Իրականում, փորձը ցույց է տալիս, որ համաշխարհային հայտնի միլիարդատերերի մեծամասնությունը աղքատ ընտանիքներից են սերում:

Եթե ուզում եք փողը գա, պետք է օգտվեք վերը նշյալ համոզմունքներից՝ փոխելով դրանք լրիվ հակառակ ուղղությամբ։

loading...