10 չափազանց զզվելի փաստեր hին hռոմեացիների կյանքի մասին

10 չափազանց զզվելի փաստեր hին hռոմեացիների կյանքի մասին

20:30 10 Փտր, 2019

Հին hռոմեացիները խորհրդավոր և կարևոր տեղ են զբաղեցնում գրեթե յուրաքանչյուր մարդու պատկերացման մեջ։ Այնտեղ են ստեղծվել շատ բաներ՝ սկսած զուգարաններից մինչև գլադիատորական կռիվները։ Սակայն իրականում հռոմեացիների կյանքը այնքան էլ անթերի և «գլամուրային» չէր, ինչքան շատերը կարծում են։

BlogNews-ը գտել է 10 չափազանց զզվելի փաստեր, որոնք կօգնեն պատկերացնել հին հռոմեացիների իրական առօրյան։

Մարդիկ մեզով ողողում էին իրենց բերանները


Հին Հռոմում մեզը չափազանց մեծ արժեք է ունեցել։ Շատ մարդիկ իրենց ապրուստը վաստակել են դա վաճառելով, իսկ կառավարությունը մեծ հարկեր է հավաքել դրանց վաճառքից։ Սակայն առավել տարօրինակ է դրա օգտագործումը։ Մարդիկ մեզը օգտագործել են հագուստը լվանալու համար, իսկ որոշ շրջաններում մեզով ողողել են բերանը՝ ավելի սպիտակ ատամներ ունենալու համար։

Զուգարանի «թուղթը» ընդհանուր է եղել


Հռոմեացիները հայտնի են նրանով, որ առաջինն են ստեղծել հասարակական զուգարանները, սակայն դրանք երբեք չեն մաքրվել։ Դա փաստում են հնէաբանական շատ գտածոներ։ Սակայն առավել զզվելին այն է, որ զուգարանի «թղթի» փոխարեն օգտագործվել է մի փայտ, որի վրա սպունգ է եղել։ Այդ սպունգը երբեք չի լվացվել, և բոլոր մարդիկ օգտվել են այդ սպունգից։

Զուգարանները պարբերաբար պայթել են


Հռոմում զուգարան մտնելով՝ մարդիկ վտանգի տակ են դրել իրենց կյանքը։ Առաջին վտանգն այն էր, որ կոյուղում ապրող կենդանիները կարող էին վեր մագլցել և խայթել մարդկանց։ Սակայն առավել վտանգավորն այն է, որ կոյուղիներում մեթան էր հավաքվում, ինչի արդյունքում զուգարանները պարբերաբար պայթում էին։ Այդ իսկ պատճառով էլ որոշ մարդիկ կախարդական բառեր են ասել զուգարան մտնելուց առաջ, իսկ որոշները՝ հաջողություն բերող արձանիկներ են տարել իրենց հետ։

Գլադիատորների արյունը օգտագործվել է որպես դեղամիջոց


Մի շարք գրողներ փաստում են, որ հռոմեացիները հավատացել են գլադիատորների արյան կախարդական ուժին և խմել են այն՝ էպիլեպսիայից բուժվելու համար։ Դա քաղաքակիրթ մոտեցում էր, քանի որ որոշ մարդիկ պարզապես պոկում և հում վիճակում ուտում էին մահացած մարտիկի լյարդը։

Կանայք իրենց դեմքին էին քսում գլադիատորների մաշկի մահացած բջիջները

 

Մահացած գլադիատորները բուժում էին էպիլեպսիան, իսկ կենդանի մնացածներին օգտագործում էին որպես աֆրոդիզիակ։ Գլադիատորների լոգանքի պարագաներից հանում էին նրանց մահացած մաշկը, լցնում տարաների մեջ և վաճառում դրանք կանանց՝ որպես դեմքի քսուք։

Պոմպեյը լի էր անպարկեշտ արվեստով


Պոմպեյ քաղաքը լի էր անպարկեշտ արվեստի գործերով, որոնք պատկերում էին ամենաանհավանական էրոտիկ տեսարանները։ Այդ տեսարաներից մեկն էլ պատկերում է, թե ինչպես է Պանը բռնաբարում ոչխարի։

Վտանգավոր վայրերում առնանդամներ էին նկարում՝ հաջողության համար


Հռոմում առնանդամները բավականին հանրահայտ էին։ Որոշ գրառումներ փաստում են, որ առնանդամները հաջողություն են բերել հռոմեացիներին և հեռու են պահել փորձանքից։ Հռոմեացիները նույնիսկ առնանդամն են նկարել վտանգավոր ճանապարհներին, որպեսզի անվտանգ ճամփորդեն։

Բողոք՝ հետույքը մերկացնելով


Այո, սա նույնպես հռոմեացիների գյուտն է։ Որոշ աղբյուրներ փաստում են, որ դա արել մի զինվոր, ում դուր չեն եկել հրեաների առաջարկած զոհաբերությունները։ Իհարկե, զինվորի այդ արարքի համար նրան քարկոծել են, ինչից հետո հսկայական ցույցեր են եղել Երուսաղեմ քաղաքում, սակայն այդ զինվորի ստեղծած ժեստը ապրել է մինչև մեր օրերը և մեծ հայտնիություն է ձեռք բերել։

Հռոմեացիները փսխել են, որպեսզի էլի ուտեն


Հռոմեացիները անկուշտությունը նոր մակարդակի վրա են հանել։ Խնջույքների ժամանակ նրանք կերել են այնքան, ինչքան կարողացել են։ Ամբողջովին լցվելուց հետո նրանց փսխել են, որ կարողանան էլի ուտել։ Դա արել են նույնիսկ տներում. փսխել են հատակին և վերադարձել են ճաշկերույթին։

Ոչխարի արտաթորանքից էներգետիկ ընթրիք են պատրաստել


Հռոմեացիները չեն ունեցել վիրակապելու տեխնիկա և դրա փոխարեն օգտագործել են ոչխարի արտաթորանքը թարմ վիճակում։ Սակայն դա դեռ ամենը չէ, այդ նույն արտաթորանքն օգտագործվել է էներգետիկ ըմպելիք պատրաստելիս։ Արտաթորանքը եռացրել են քացախում և դա ավելացրել ցանկացած տեսակի խմիչքի։

 

loading...