Ինչո՞ւ է լավ մերկ քնելը

Ինչո՞ւ է լավ մերկ քնելը

10:51 11 Փտր, 2019

Մասնագետներն ապացուցում են, որ մերկ քնելն օգտակար է: Ներկայացնում ենք 8 պատճառ, թե ինչու է լավ մերկ քնելը: 

Related image

1. Ավելի լավ կհանգստանաք

Որպեսզի մարդն ամուր քնի, մարմնի ջերմաստիճանը պետք է գոնե կես աստիճանով նվազի: Առանց հագուստի կամ, օրինակ, բարակ մետաքսե ներքնազգեստով մարմինը շատ ավելի հեշտ է հասնում անհրաժեշտ վիճակի:

2. Կարգին վիճակ «ներքևի մասում»

Կիպ ներքնազգեստ կրելը քնած ժամանակ ուղղակիորեն նպաստում է բակտերիաների բազմացմանը և նույնիսկ կարող է վարակների առաջացման հանգեցնել: Վատ չի լինի, եթե ինտիմ օրգաններին մի քիչ ազատություն տաք:

3. Ձեր երկրորդ կեսն ուրախ կլինի

Այդ քայլը կմտերմացնի ձեզ: Դա միաժամանակ գրգռում է երևակայությունը և զգացողություն է պարգևում, որ դուք մեկ ամբողջություն եք:

4. Ավելի հեշտ կլինի արթնանալ

Ավելի հեշտ է մերկ արթնանալ, քան հարմարավետ տաք գիշերազգեստով: Ավելի մաքուր կզգաք, քանի որ չեք քրտնի:

 

Image result for спать голым

5. Կնիհարեք

Առանց հագուստի մարմնի ջերմաստիճանն ավելի ցածր կլինի, ինչը կօգնի արագացնել նյութափոխանակությունը և ավել շատ կալորիաներ այրել:

6. Ավելի հարմար է

Հաճախ գիշերն արթնանում ենք, քանի որ գիշերազգեստը սեղմել է մաշկը, կամ ինչ-որ տեղ քոր է գալիս: Եթե հրաժարվեք հաստ գիշերազգեստից, ավելի հանգիստ կքնեք օդի շրջանառության շնորհիվ:

7. Կփայլեք

Սա դժվար է բացատրել, բայց լրիվ մերկ քնող մարդիկ առավոտյան ավելի լավ տեսք են ունենում՝ ավելի թարմ և հանգստացած:

8. Նվազեցնում է սթրեսը

Ձեզ ավելի հանգիստ և թուլացած կզգաք: Վերջիվերջո, այդպես կարող եք մեծացնել ձեր ինքնավստահությունը:

loading...