10 փաստեր լեգենդար ֆիլմերի մասին, որոնք չգիտեին անգամ ամենատեղեկացված մարդիկ

10 փաստեր լեգենդար ֆիլմերի մասին, որոնք չգիտեին անգամ ամենատեղեկացված մարդիկ

11:15 7 Հնվ, 2019

 10 փաստեր լեգենդար ֆիլմերի մասին, որոնք չգիտեին անգամ ամենատեղեկացված մարդիկ

 

                                                  Կնքահայրը (The Godfather)

Հարսանիքի կադրերում ներկա մարդկանցից շատերը իրականում էլ հանցագործներ էին: Քանի որ սա առաջին ֆիլմն էր, որը պատմում էր ամերիկյան մաֆիայի կլանների մասին, իրականում դրանց անդամներից շատերը մեծ ցանկություն ունեին ֆիլմում նկարահանվելու:

 

Գառնուկների լռությունը (The Silence of the Lambs)

Էնթոնի Հոփքինսը, ով այս ֆիլմում իր դերի համար Օսկարի արժանացավ, ֆիլմի ընթացքում էկրանին է հայտնվում ընդամենը 16 անգամ:

 

Սատանայի փաստաբանը (The Devil’s Advocate)

Ֆիլմի այն հատվածը, երբ Ալ Պաչինոն և Կեանու Ռիվեսը բռնցքամարտ են դիտում, իրական է: Այդ մարտն անցկացվել է 1996 թ. հոկտեմբերի 4-ին, Նյու Յորքում: Մրցում էին Բրայան Բրենոնը և Ռոյ Ջոնսը: Վերջինս երկրորդ ռաունդում տապալեց Բրայանին:

 

Ֆորեսթ Գամփ (Forrest Gump)

Ինչպես հայտնի է, ֆիլմը սկսվում է հերոսի մանկության տեսարանով: Ողջ ֆիլմի ընթացքում մենք նրան տեսնում ենք որպես երեխա, դեռահաս, ապա՝ չափահաս: Ամեն նոր տեսարանի սկզբում հերոսի հագին կապույտ վերնաշապիկ է: Ֆորեսթի որդին նորից նմանատիպ վերնաշապիկ է հագել ֆիլմի վերջում: Այն ինչ-որ խորհուրդ ունի: 

 

Ընկերներ (Friends)

Երկրպագուներից մեկը հաշվել է, որ ֆիլմի տասը եթերաշրջանների ընթացքում Ջոեն Շանդլերից $119,760 պարտք է վերցրել:

 

 

Խաղալիքների պատմություն / Փայլատակում (Toy Story / The Shining)

Սիդի սենյակի դիմացում գտնվող գորգը ամբողջովին նույնն է, ինչ որ «Փայլատակում» ֆիլմի հյուրանոցի սրահներից մեկի գորգը:

 

«Գառնուկների լռությունը» ֆիլմի պաստառը

Բոլորը գիտեն, որ ֆիլմի պաստառի վրա պատկերված է թիթեռ, որի մեջքին գանգ կա: Բայց քչերն են նկատել, որ այդ գանգն իրականում կազմված է առնվազն երեք մերկ կանանց նկարներից:

Տիտանիկ

Ռոզի հայտնի դիմանկարը, որն անում է Ջեքը ֆիլմի ընթացքում, իրականում Ջեյմս Քեմերոնի աշխատանքն է, ինչպես նաև Ջեքի ալբոմի մնացած բոլոր նկարները:

 

Տերմինատոր

Դերասանուհի Լինդա Համիլթոնը, ով խաղում էր Սառա Քոնորի դերում, ունի զույգ քույր՝ Լեսլին: Այն դրվագում, երբ T1000-ը Սառայի կերպարանքն է ընդունում, դերասանուհուն փոխարինում է քույրը: Ֆիլմում կա նաև մի հատված, որտեղ հայելիներ են օգտագործվում. այստեղ ևս Լեսլին է մասնակցություն ունեցել:

loading...