Աշխարհի ամենաէքստրեմալ զուգարանը

Աշխարհի ամենաէքստրեմալ զուգարանը

9:15 7 Jan, 2019

Զուգարանը, որը համարվում է աշխարհում ամենաէքստրեմալը, միակն է Սիբիրի ամենաբարձր օդերևութաբանական կայանի համար, գրում է The Daily Mail-ը:

Զարմանալի լուսանկարները ցույց են տալիս Ալթայի լեռներում ծովից 2600 մետր բարձրության վրա ժայռի եզրին կանգնած այս վտանգավոր զուգարանը:

Հեռավոր կայանի անձնակազմի չորս օդերևութաբանները ստիպված են հասնել զուգարան՝ քայլելով մինուս 50C ջերմաստիճանի պայմաններում:

«Զուգարանը դրսում , և երբ ներս ես մտնում, շունչդ կտրվում է, որովհետև այն տեղադրված է ժայռի ծայրին»,- ասում է լուսանկարիչ Նատալիա Նեստերենկոն, ով վերջերս այցելել է «Կարա-Տյուրեկ» օդերևութաբանական կայան:

Այս կայանն այնքան հեռու է և դժվար հասանելի, որ մատակարարումները հնարավոր է անել միայն ուղղաթիռով:

loading...