Ինչպես անել, որպեսզի ոտքերը չսառչեն. պարզ հնարք, որն ինձ փրկում է ձմռանը

Ինչպես անել, որպեսզի ոտքերը չսառչեն. պարզ հնարք, որն ինձ փրկում է ձմռանը

10:50 4 Հնվ, 2019

Երևի նկատել եք, որ ձմռանը առաջին հերթին մեր ոտքերն են սառչում: Իսկ ցրտի պատճառով ոտնաթաթի շրջանում արյան շրջանառության դանդաղման հետևանքով առաջացած ոտքերի սառնությունը առողջության համար լուրջ վտանգ կարող է ներկայացնել:

  Իսկ ինչպե՞ս պաշտպանվել մրսածությունից, երիկամների հիվանդություններից ու առողջական այլ խնդիրներից: Ինչպե՞ս տաքացնել ոտքերը, եթե նույնիսկ տաք ձմեռային կոշիկներն ու գուլպաները չեն օգնում: Կա մի պարզ ու գործուն միջոց, որը կօգնի քո ոտքերին զերծ մնալ ցրտից:   Դրա համար քեզ պետք են մկրատ, գրիչ և ջերմաանդրադարձնող փայլաթիթեղ, որն օգտագործում են մեքենաների սրահը արևից պաշտպանելու համար:  

  Ամեն ինչ՝ ըստ հերթականության. Հանիր կոշիկիդ ներսում գտնվող տակացուն (стелька), տեղադրիր այն փայլաթիթեղի վրա և գրիչով եզրագծիր: Մկրատով կտրիր գծածդ ու փայլաթիթեղը տեղավորիր կոշիկի մեջ: Երբ արդեն փայլաթիթեղը հարմարեցնես կոշիկի ներսում, տեղադրիր նաև կոշիկի տակացուն:   Ինչպե՞ս անել դա, ավելի մանրամասն տես տեսանյութում.    

loading...