10 բաներ կանանց մեջ, որոնց տղամարդիկ միանգամից ուշադրություն են դարձնում

10 բաներ կանանց մեջ, որոնց տղամարդիկ միանգամից ուշադրություն են դարձնում

14:19 10 Փտր, 2019

Տղամարդկանց անուշադրության մասին լեգենդներ են հորինվում: Սակայն իրականում դրանց մի մասը ուղղակի միֆեր են: Կանա՛յք, ուշադրությու՛ն, ահա թե ինչերին են տղամարդիկ առաջին հերթին ուշադրություն դարձնում Ձեր մեջ:

1. Աչքեր

Առաջին հանդիպման ժամանակ կնոջ աչքերը միանգամից գրավում են տղամարդուն: Ձևը, գույնը, բացվածքը՝ այս բոլորը օգնում են տղամարդուն հասկանալ, թե ինչ կա թաքնված այդ աչքերի խորքում:

2. Ատամներ

Կանացի ժպիտը կախարդական ազդեցություն է թողնում տղամարդկանց վրա և դա իրականում գրավչության ցուցանիշ է հանդիսանում: Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ խոստովանում են, որ նախընտրում են տեսնել կանանց ժպիտը, քան «բադիկ արած» շուրթերը: Այդ իսկ պատճառով հարկավոր է հոգ տանել սեփական ատամների ճերմակության և գեղեցկության մասին:

3. Մազեր

Տղամարդկանց խելքը գնում է երկար, գեղեցիկ, փարթամ կանացի մազերի համար: Կարևոր չէ ՝ կինը թխահեր է, թե շիկահեր, գլխավորը որ սանրվածքը սազի նրան, լինի առողջ և փարթամ:

4. Մաշկ

Պարտադիր չէ ամսագրի շապիկի մոդել լինել, որպեզի փայլուն մաշկ ունենաք: Տղամարդիկ դա չեն էլ փնտրում: Սակայն, հավատացեք, նրանք հաստատ նկատում են այն կանանց միջև տարբերությունը, որոնք հետևում են իրենց մաշկին և նրանց, որոնք անգամ ջանք չեն գործադրում: Գեղեցիկ մաշկի այս երեք հատկանիշները՝ մաքրությունը, խոնավությունը և սնուցվածությունը իսկապես հրաշքներ են գործում:

5. Հագուստ

Յուրաքանչյուր տղամարդու էլ դուր է գալիս, երբ իր կողքին լավ, ոչ վուլգար հագնված կին է քայլում: Նրանց հատկապես գրավում է կանացի հագուստը: Էվելինա Խրոմչենկոն ասել է. «Երբեմն կանանց՝ ամուսնանալու համար չի բավարարում միայն կիսաշրջազգեստը»:

6. Կեցվածք

 

Խոսքը միայն ուղիղ մեջքին չի վերաբերվում: Ուղիղ կեցվածքը խոսում է ներքին ինքնավստահության և նպատակասլացության մասին: Իսկ կանանց, որոնք կարողանում են իրենք իրենց տեղը ինքնուրույն գտնել կյանքում, տղամարդիկ իրոք գնահատում են:

7. Շուրթեր

Մերլին Մոնրոյի, Անջելինա Ջոլիի և Մեգան Ֆոքսի յուրահատկություններից մեկը: Պարտադիր չէ այդպիսի չափսերի շուրթեր ունենալ, որպեսզի գրավեք հակառակ սեռի ներկայացուցիչներին: Զարմանալի է, սակայն տղամարդկանց դուր է գալիս շրթներկի բացակայությունը: Վերջինս կողքից միանշանակ գեղեցիկ է նայվում, սակայն գունավորված շուրթեր համբուրելը, եկեք անկեղծ լինենք, այնքան էլ հաճելի չի թվում:

 

8. Պար

Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պարել հարկավոր է այնպես, կարծես ոչ ոք կողքից չի նայում: Սակայն պարային շարժումները չպետք է նմանվեն հարբած եղջերուի շարժումների: Ամեն դեպքում պարկեշտ և շնորհքով է պետք ամենն անել:

9. Պայուսակ

Հավատացեք, Ձեր պայուսակը տղամարդուն հետաքրքրում է ոչ միայն այն դեպքում, եթե նա գող է: Պայուսակին նայելով հեշտ է հասկանալը, թե ինչպիսի մարդ է կինը. փոքրիկ կլատչո՞վ եք բավարարվում, թե՞ խոշոր, պարկանման պայուսակ եք կրում:

10. Մատներ

Կանացի խնամված ձեռքերը չեն կարող գրավիչ չլինել: Նույնը կարելի է ասել (հակառակ իմաստով) փնթի ձեռքերի մասին: Ահա Ձեզ մեծ պատճառ՝ ձեռքերի խնամքին հետևելու և մանիկյուր անելու համար, հատկապես եթե սիրում եք խոսակցությունները ժեստերով համեմել:

loading...