Ինչպես բացացնել մազերի գույնը տնային պայմաններում

Ինչպես բացացնել մազերի գույնը տնային պայմաններում

0:30 10 Փտր, 2019

Կնոջ կյանքում ցանկացած դրական փոփոխություն սկսվում է արտաքին տեսքի փոփոխություններից։ Երբեմն ցանկություն է առաջանում կտրուկ փոխել մազերի գույնը՝ մուգ մազեր ունեցողից վերածվելով շիկահերի, կամ՝ հակառակը։ Sovkusom.ru կայքը գրում է, որ նույնիսկ պրոֆեսիոնալ ներկերը չեն երաշխավորում, որ մազերը կմնան նույնքան կենդանի և փայլուն, հատկապես, երբ խոսքը մազերի գույնը բացացնելու մասին է։ Մազերը մեկ տոն հնարավոր է բացացնել՝ առանց ներկերի օգտագործման, առանց մազերին վնաս հասցնելու։ Այդ նպատակով կարող եք օգտագործել դարչինը։

Ինչպես բացացնել մազերի գույնը դարչինի օգնությամբ։ Դարչինը կօգնի ոչ միայն բացացնել մազերի գույնը, այլևս դրանք կդարձնի ավելի փայլուն, փափուկ և ամուր։

 

Զգույշ եղեք. դարչինով խառնուրդը մազերին պետք է պահել երկար ժամանակ, այդ պատճառով այն պետք չէ քսել արմատներին։

 

Բաղադրիչներ

  • 3 ճաշի գդալ մանրացված դարչին
  • 1 բաժակ կոնդիցիոներ մազերի համար
  • 2 ճաշի գդալ մեղր

Օգտագործման եղանակը

  1. Բոլոր բաղադրիչները խառնեք կերամիկական տարայի մեջ պլաստիկ կամ փայտե գդալի միջոցով։
  2. Մազերը լվացեք շամպունով, թողեք մի փոքր չորանան և մի քանի մասի բաժանեք։
  3. Յուրաքանչյուր հատվածին քսեք այս խառնուրդը, գլուխը փակեք տոպրակով, ապա սրբիչով։
  4. 30 րոպե անց հանեք սրբիչը և թողեք ևս 3-4 ժամ. կախված ցանկալի բաց տոնից կարելի է նաև ավելի երկար թողնել։
  5. Դիմակը լվացեք տաք ջրով։

Պրոցեդուրան կարող եք կրկնել ձեր նախընտրած պարբերականությամբ. միակ հակացուցումը ալերգիան է դարչինի կամ մեղրի նկատմամբ։

 

loading...