Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ատում իրենց նախկին սիրեցյալներին

Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ատում իրենց նախկին սիրեցյալներին

18:39 10 Փտր, 2019

Գիտնականները պարզել են, որ նախկինների նկատմամբ նկատմամբ ատելությունը պայմանավորված է դոֆամինի ազդեցությամբ։ Այս նյութը արտադրվում է մարդու օրգանիզմում սթրեսային իրավիճակներում, ու երբ մարդը բացասական զգացմունքներ է ունենում, հայտնում է Informing–ը։

Հետազոտողների խոսքով, մարդիկ հաճախ են իդեալականացնում իրենց զուգընկերներին։ Իսկ հետո, երբ բաժանվում են, սկսվում է հակառակ միտումը՝ այսպես ոչված չեղարկման համախտանիշը, մարդը զգում է բարկություն, խանդ, վիրավորանք ու տարբեր բացասական զգացմունքներ։ Այդ հոգեվիճակը կապակցված է դոֆամինի արտադրության հետ։

Դոֆամինի բարձր մակարդակով մարդկանց համար բաժանումն ավելի ցավոտ է լինում։ Նրանք ավելի սուր են ընկալում ամեն ինչ ու հաճախ տեսնում են բաներ, որոնք չկան։ Սկսում են հավատալ պատահական զուգադիպություններին ու օրինաչափություն փնտրել այնտեղ, որտեղ այն չկա։

Հետազոտողները մ ի խումբ կամավորների մասնակցությամբ փորձ են արել։ Նրանք կամավորներին ներարկել են L-ДОФА, որը դոֆամինի անալոգն է։ Պարզվել,է որ նույնիսկ իրատեսական մարդիկ, ստանալով այդ նյութը, սկսում են հավատալ գերբնական ուժերին ու սխալներ գործում ամենահասարակ առաջադրանքները կատարելիս։

loading...