Ինչպե՞ս անցկացնել առաջին ժամադրությունը

Ինչպե՞ս անցկացնել առաջին ժամադրությունը

22:56 14 Մրտ, 2019

Ամերիկացի գիտնականները կտրականապես դեմ են եւ խորհուրդ չեն տալիս առաջին ժամադրությունն անցկացնել ռեստորանում:

Նրանց համոզմամբ՝ նմանատիպ հաստատությունները մարդկանց մղում են մրցակցության, ինչը ցանկալի չէ առաջին հանդիպման ժամանակ, երբ պետք է ամեն ինչ շատ ռոմանտիկ լինի: Խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի տեղ, ուր հնարավոր կլինի լինել շարժման մեջ, օրինակ՝ գնացեք բոուլինգ խաղալու:

Մասնագետները նշում են՝ շարժումն առաջին հանդիպման ժամանակ հաջողության հասնելու ամենակարեւոր կետերից է: Առաջին հանդիպման իմաստն այն է՝ հնարավորինս ուրախ անցկացնել ժամանակը, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ շարժվել: Հանդիպման վայրը պետք է մարդուն մղի ինչքան հնարավոր է շատ շարժումների:

Ըստ մասնագետների՝ լեզուն մարմնի կարեւորագույն մասն է, ուստի այն պետք է ճիշտ օգտագործել՝ դիմացինին մղելով անկեղծության: Նրանք նաեւ խորհուրդ են տալիս աչքերը չփախցնել զուգընկերոջից, իհարկե, նաեւ չափի մեջ նրան նայել:

loading...