Ի՞նչ թեյ են նախընտրում տարբեր երկրներում

Ի՞նչ թեյ են նախընտրում տարբեր երկրներում

10:35 11 Փտր, 2019

Ճապոնիա

Ճապոնական մատչա թեյը պատրաստվում է կանաչ թեյի բարձրակարգ, մանրացված տերեւներից: Հենց նման թեյ է օգտագործվում ամբողջ աշխարհում հայտնի թեյի արարողությունների համար:

Հնդկաստան 

Թեյախմության հնդկական ավանդույթը մի քանի հազար տարեկան է:  Բայց այստեղ թեյի արդյունաբերությունում իսկական վերելք ստեղծվեց այն ժամանակ միայն, երբ Հնդկաստանը բրիտանական գաղութ դարձավ: Լուսանկարում Դարջլինգ թեյի տերեւներ են: Այս տեսակը Հնդկաստանում աճում է վայրի  վիճակում:

Մեծ Բրիտանիա

Բրիտանիայում օրը մի քանի անգամ են թեյ խմում` կաթով եւ շաքարով: Ինչքան կաթ լցնել: Բրիտանական թեյը պետք է ոսկեգույն լինի:

Թուրքիա 

Բոլորը գիտեն թուրքական սուրճի մասին, բայց թեյն այստեղ նույնիսկ ավելի ժողովրդական է: Այստեղ դա միշտ խմում են ճաշելուց հետո եւ հաճախ` սննդի ընդունումների արանքում: Սովորաբար կաթ չեն ավելացնում, շաքար` նույնպես:

Տիբեթ

Տիբեթյան ռո-չան կարագով թեյն է: Յակի կարագով: Նման թեյին աղ են ավելացնում: Այն եփում են մի քանի ժամ շարունակ: Պետք է դառը համ ունենա: Եվ հագեցնող լինի:

Մարոկկո

Այստեղ շատ են սիրում անանուխով կանաչ թեյ խմել: Նման ըմպելիքը ժողովրդական է Հյուսիսային Աֆրիկայի բոլոր երկրներում:

Հոնկոնգ

Այստեղ սառույցով եւ կաթով թեյ են խմում. իր ազդեցությունն է թողնում այն փաստը, որ այդ քաղաքը մյուսներից ավելի երկար է մնացել բրիտանական ազդեցության տակ: Այստեղ հազվադեպ  են թեյը տաք խմում:

Թայվան

Պղպջակներով թեյը համաշխարհային ապրանքանիշ է դարձել, բայց դրա արմատներն այստեղ են: Այն խմում են եւ սառը, եւ` տաք: Պարտադիր պայմանը ըմպելիքի մեջ մեծ քանակությամբ շաքարի օշարակ լցնելն է: Ասում են` շատ է առույգացնում:

Չինաստան

Չինաստանում տարբեր տեսակների թեյերի հսկայական քանակություն են խմում: Բայց նրանց ամենասիրած թեյը Պուերն է: Այն վաճառվում է խիտ խորանարդների կամ գնդերի տեսքով: Հողի համ ունի: Բայց ամենակարեւորը` այն թեյի ցանկացած տեսակից ավելի է առույգացնում:

Հարավային Աֆրիկա

ՀԱՀ-ը Ռոյբուշ անունով թեյի հայրենիքն է: Դա վառ կարմիր թեյ է, որը խմում են առանց շաքարի, առանց կաթի եւ հաճախ` քնից առաջ: Այն մեղմ եւ քաղցր համ ունի:

 

loading...