Առավոտյան պարտադիր նախաճաշելու 3 պատճառ

Առավոտյան պարտադիր նախաճաշելու 3 պատճառ

17:05 2 Հնվ, 2019

Հիշեցնենք, թե ինչու է նախաճաշը կարեւոր օրգանիզմի համար, եւ թե ինչու խորհուրդ չի տրվում այն բաց թողնել:Այսպես, ահա առավոտյան պարտադիր նախաճաշելու 3 պատճառ.

1. Նախաճաշն ամբողջ օրն էներգիայով է ապահովումՇատ մարդիկ առավոտյան «արթնանալու» եւ օրգանիզմին էներգիա հաղորդելու համար սուրճ են խմում, բայց հաճախ բավական է պարզապես մի լավ նախաճաշել. այն ոչ միայն տրամադրությունը կբարձրացնի, կաշխուժացնի օրգանիզմը եւ նրան կպատրաստի գալիք օրվան, այլեւ 30 տոկոսով կբարձրացնի աշխատունակությունը:Եթե Դուք սովոր չեք նախաճաշելու, ապա աստիճանաբար Ձեզ տրամադրեք դրան. փորձեք առավոտյան թեթեւ յոգուրտ, թարմ մրգերից պատրաստված հյութ, կաթով մյուսլի կամ էլ մի քանի գդալ վարսակի շիլա ուտել:

2. Նախաճաշն օգնում է նիհարել եւ չգիրանալՆյութափոխանակությունն արագացնելու համար անհրաժեշտ է առավոտյան անպայման ուտել: Նախաճաշն օգնում է «թափահարել» նյութափոխանակությունը, եւ օրգանիզմը հետո լավ է մարսում ճաշն ու ընթրիքը՝ թույլ չտալով, որ ավելորդ գրամները կուտակվեն սխալ վայրերում:Միեւնույն ժամանակ նախաճաշից հրաժարվելը, ինչպես վերջերս իրականացրած հետազոտություններն են ապացուցել, կարող է տարեկան 12 կգ-ով գիրանալուն հանգեցնել  (http://med.news.am/arm/news/4826/nakhatchashic-hrazharvely-karox-e-tarekan-12-kg-ov-giranalun-hangecnel.html), քանի որ չնախաճաշած մարդը ցերեկն ավելի շատ է ուտում, քան հարկավոր է՝ նախապատվությունը տալով անառողջ, վնասակար սննդին:

3. Նախաճաշը բարելավում է հիշողությունը եւ փրկում սթրեսիցԿարծիք կա, որ նախաճաշն օգնում է կենտրոնանալ, բարելավում է ուշադրությունն ու հիշողությունը: Ենթադրվում է, որ առավոտյան նախաճաշած մարդիկ ավելի հազվադեպ են ավտովթարների ենթարկվում, քան նրանք, ովքեր նախաճաշելուն սովոր չեն:Բացի դրանից, շատ մասնագետներ պնդում են, որ լավ նախաճաշն օգնում է օրվա ընթացքում ավելի արդյունավետ հաղթահարել սթրեսը:Գյուղատնտեսության եւ այգեգործության զարգացման բրիտանական խորհուրդն (Agriculture and Horticulture Development Board (AHDB)) արդեն 16 տարի շարունակ հունվարին «Նախաճաշի շաբաթ» քարոզարշավ է կազմակերպում, որի հիմնական նպատակը մարդկանց այն միտքը հասցնելն է, թե որքան կարեւոր է նախաճաշն ընդհանրապես, եւ թե որքան լավ է օրգանիզմի համար առավոտյան առողջ նախաճաշ ուտել: Այս տարի «Նախաճաշի շաբաթը» նշվում է հունվարի 25-31- ը:

loading...