Լավագույն տասը կոկտեյլները

Լավագույն տասը կոկտեյլները

21:58 14 Մրտ, 2019

Ամառ. ոմանք գնում են արձակուրդ, ծովափ եւ հաճույքներ։ Թվարկվածներից բացի պետք է նաեւ ավելացնել այնպիսի մի հրաշք, ինչպիսին է կոկտեյլը։ Ամառային շոգ երեկոներին սառը ըմպելիքների կարիք է զգացվում։ Կարելի է բավարարվել սառը գարեջրով կամ հյութով, սակայն երբեմն ինչ-որ յուրահատուկ մի բան ես ուզում։ Նման դեպքերում օգնության են գալիս ամառային կոկտեյլները։ Դրանք շատ լավ ըմպելիքներ են թե ընկերական միջավայրում, թե պարզապես ամառային ռեստորանի բացօթյա սրահում նստելու եւ վայելելու համար։ Եվ պետք է նշել, որ նրանցից ոչ բոլորն են այդքան «թեթեւ եւ անմեղ»։

Տեկիլա սանռայզ (արեւածագ). տեկիլայով պատրաստված թարմացնող մի կոկտեյլ։ Թանձր գրենադինի, նարնջի հյութի եւ տեկիլայի խառնուրդը գունային հիանալի երանգավորում է հաղորդում կոկտեյլին, որը արեւածագի տեսք է ստանում։

Մարգարիտա. եւս մեկ՝ «տեկիլային» կոկտեյլ, որը չէր կարող չընդգրկվել այս տասնյակում։ Ճիշտ է, այն մատուցում են աղով, սակայն ամռանը այս կոկտեյլը տոնուս բարձրացնող  եւ էնեգիա հաղորդող հիանալի միջոց է։ Նրա բաղադրության մեջ մտնում է տեկիլա, կուանտրո եւ լայմի հյութ, որոնք օգտագործվում են 2:1:2 համամասնությամբ։

Լոնգ այլնդ այս թի. «սառը թեյ Լոնգ Այլնդից». շատ թունդ կոկտեյլ է։ Օղու, ջինի, ռոմի եւ լայմի ու նարնջի հյութի  եւ մի փոքր էլ կոլայի խառնուրդը կարող է միաժամանակ թուլացնել եւ թարմացնել Ձեզ։

Բրամբուլ. մոշի կոկտեյլ սառույցով։  Պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել ջին, կիտրոնի հյութ եւ շաքարի օշարակ։ Ստացված զանգվածին ավելացնում են մոշի օշարակ եւ թարմ հատապտուղներ։ Շատ համեղ են եւ ամռանը համահունչ։

Ծովային զեփյուռ. օղի, լոռամրգի, թուրինջի հյութ եւ լայմի կտորներ։ Ահա այսպիսի բաղադրություն ունի այս հայտնի կոկտեյլը, որը ընդունված է օգտագործել լողափերին։ գոյություն ունի նաեւ հավայան տարբերակը, որի դեպքում թուրինջի հյութի փոխարեն ավելացնում են արքայախնձորի հյութ։ Իհարկե, նման կոկտեյլները նախընտրելի է ըմպել ծովափի մոտ։

Դայկիրի. ռոմի հիմքով պատրաստված կուբայական կոկտեյլների մի ամբողջ հավաքածու։ Ավելի տարածված տարբերակում օգտագործվում է ռոմ, շաքարի օշարակ լայմի հյութ եւ սառույց։ Հեմինգուեյը այն շատ է սիրել։

Պինա Կոլադա. ռոմ, կոկոսի կաթ, արքայախնձորի հյութ եւ սերուցք։ Անհավանական համ ունեցող, թարմացնող Կարիբյան կոկտեյլ քաղցրի սիրահարների համար։

Բելինի. իտալական կոկտեյլ, որը պատրաստվում է գազավորված գինով եւ նարնջի խյուսով։ Սկզբում ըմպելիքը համարվել է, որպես սեզոնային ըմպելիք «Հարիի բարում», որը Էռնեստ Հեմինգուեյի, Սինքլեր Լյուիսի, Օրսոն Ուելսի, Համֆրի Բոգարտի եւ այլ հայտիների վենետիկյան սիրված վայրերից մեկն էր։ Այժմ այն ըմպում են ամբողջ տարվա ընթացքում։ Բայց, ավելի լավ է խմել ամռանը մի թանկարժեք ռեստորանի բացօթյա սրահում հագեցնող ընթրիքից հետո։

Կուբա Լիբրե. լեգենդար կոկտեյլ՝ կազմված ռոմից, կոլայից եւ լայմից։ Այն առաջացել է ի շնորհիվ ամերիկացի զինվորների, ովքեր ցանկացել են խառնել կուբայական ռոմը ոչ պակաս սիրելի «կոկա-կոլայի» հետ։ Կոկտեյլը հիանալի կերպով թարմացնող եւ տոնուսը բարձրացնող միջոց է՝ էլ չասած նրա համի մասին։

Մոխիտո. «ամռան արքան» եւ կրկին ռոմով։ Սովորաբար այն պատրաստվում է վեց բաղադրիչով. ռոմ, գազավորված ջուր, շաքար, անանուխ եւ սառույց (այժմ գազավորված ջուրն ու շաքարը փոխարինում են «սփրայթով»)։ Սա բավականին տարածված ըմպելիք է եւ դա արդարացված է։ Դժվար է մոխիտոյից ավելի լավ թարմացնող միջոց գտնել։ Այնպես որ առանց երկմտելու՝ «Մոխիտոն եղել է եւ կա №1-ը»։

Աղբյուրը՝  Krabov.net

loading...